ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը շարունակում է անտեսել նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ արագորեն իջեցնել տոկոսադրույքները։
Թրամփը պնդում է, թե բարձր տոկոսադրույքները ԱՄՆ-ին տարեկան հավելյալ $360 միլիարդի պարտքի սպասարկման բեռ են ավելացնում և խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Սակայն Փաուելը հայտարարել է, որ Ֆեդի առաջնային նպատակը գնաճի վերահսկումն ու աշխատաշուկայի կայունությունն է, ոչ թե կառավարության ֆինանսավորման ապահովումը։
Թրամփի վերջին հայտարարությունները հատկապես սրվել են նրա հարկաբյուջետային նոր ծրագրից հետո, որը կարող է կտրուկ ավելացնել բյուջեի դեֆիցիտը։ Ֆեդի վերջին նիստում 19 պաշտոնյաներից 7-ը կանխատեսել են, որ այս տարի տոկոսադրույքները չեն իջնի, իսկ Փաուելը պնդում է, որ շտապելու տեղ չկա։
«Մենք հեռու ենք այն մտքիվ, որ բյուջեի պատճառով պետք է իջեցնենք տոկոսադրույքները», — նշել է նա։
Աղբյուր՝ The Washington Post
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.