Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Քանի ուսուցիչ է ստանում 400 հզր դրամ և ինչպես

Մրտ 6, 2024 15:30
103

Երկու տարի առաջ՝ 2022 թ. ապրիլին, ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50 % հավելավճար կստանան։ 2023 թ. սեպտեմբերին էլ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով ուսուցիչների ատեստավորման նոր փուլի մեկնարկի մասին՝ նշեց, որ մի քանի տասնյակ ուսուցիչ տվյալ պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։

Yerkir.am-ը նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա ուսումնասիրել և հաշվարկել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:

Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250000-400000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:

Ստացվում է, որ, չնայած իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին ու, իբր, արված ռեֆորմների արդյունքում աննախադեպ բարձրացված աշխատավարձերին, իրականում հանրապետության ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ոչ թե հենց 150,000, այլ մինչև 150,000 (օրինակ, կարող է լինել 90, 100 կամ 120 հազար դրամ ստացող ուսուցիչների զգալի թիվ): Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ գնաճն ու ապրուստի թանկացումը, ապա այստեղ գործ ունենք ուսուցիչների խավի աննախադեպ աղքատացման ու պետության կողմից ուսուցչի բարձր առաքելությունն, օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող և 400 հազար ստացող պարեկների, գիշատիչ միթոդներով ցույց ցրող կարմիրբերետավորների, մեծամասամբ թուղթ մրոտող ու կաբինետներում սուրճ խմող շատ չինովնիկների գործից ստորադասելու փաստի հետ:

Ծանր պայմաններում քիչ թե շատ նորմալ աշխատավարձ՝ 250000-400000 դրամ ստացող ուսուցիչների թիվը, ինչպես տեսանք, կազմում է չնչին թիվ՝ 1313 կամ 5 %: Իսկ ահա աշխատավարձի 400 հազար և ավելի թիվն անընդհատ թմբկահարող իշխանության օրոք, պարզվում է, այդչափ ստացող ուսուցիչների թիվը գրեթե զորյական է և կազմում է ընդամենը 0,6 %:

Աղբյուր՝ yerkir.am