ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի որոշում է կայացրել, որով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ է տալիս սկսել պետական կառույցների աշխատակազմի զանգվածային կրճատումների և վերակազմավորման պլանները՝ մինչ համապատասխան դատական գործընթացները շարունակվում են։
Որոշմամբ հանվել է ստորին ատյանի դատարանի արգելքը, որը ժամանակավորապես արգելում էր հազարավոր աշխատողների՝ այդ թվում Պետդեպարտամենտի և Սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների աշխատանքից ազատումը՝ առանց Կոնգրեսի հետ նախնական խորհրդակցության։
Աղբյուրը՝ The Washington Post, Reuters
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.