SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
65․000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել
22թ․ հունվար-հոկտեմբերի համեմատ ներմուծումն աճել է 42.9%
23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում

Բացահայտելով թվային ապագան. մեկնարկել է SPRING PR ընկերության և համակազմակերպիչ Ամերիաբանկի Doing Digital Forum 2023-ը

Ապր 5, 2023 20:39
70
ADS

Թվային ոլորտի առաջնորդները մեկ հարկի տակ են, որտեղ քննարկում են թվային փոխակերպման առանձնահատկությունները: Մեկնարկել է Doing Digital Forum-ը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։

Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար  խոսնակ հանդես եկան The Doing Digital Forum-ին: Թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիները Ֆորումի գլխավոր խոսնակն էր։ Նրա կարծիքով, Հայաստանն ունի պոտենցիալ, որպեսզի իրեն դիրքավորի որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ:

«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում: Կարևոր է նաև փոխակերպման և թվայնացման այս ընկալումը բերել Հայաստան: Դրա համար երկու պատճառ կա. նախ, եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,- ասաց Թվային փոխակերպման և ֆինտեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:

Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրենն ասում է, որ որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ նախաձեռնել իրենց նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։
«Այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով Քրիս Սքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը»,- ասաց Արմինե Ղազարյանը։
SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ընդգծում է էկոհամակարգում ընդգրկված բոլոր խաղացողների միջև անընդհատ հաղորդակցության անհրաժեշտությունը թվային փոխակերպման գործընթացի սահուն և անխափան իրականացման գործում:
«Մենք նախաձեռնել ենք այս ֆորումը, քանի որ ճիշտ ժամանակն է խոսել այն տրանսֆորմացիաներից, որոնք նախաձեռնել են ընկերությունները, ինչպես նաև հասկանալ թե ինչ խնդիրներ կան և բերել միջազգային փորձը»,- ասաց SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:

Թվային փոխակերպման ոլորտում իր փորձով կիսվում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը: Նրա խոսքով Ամերիաբանկն արդեն իսկ թվային փոխակերպան ուղով է առաջ ընթանում:
«Սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի մենք ներկայացնենք մեր փորձը,  հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում: Ամերիաբանկն անցել է թվային փոխակերպման երեք փուլ, որդեգրելով գրեթե բոլոր թվային լուծումները մեր բանկի համար: Ամբողջ գործընթացներն անում ենք միջազգային տենդենցներին համապատասխան»,-ասաց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Թվային վերափոխումն այլընտրանք չունի, իսկ դա կարևոր է հասարակության համար, ասում է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրենը:
«Ոչ միայն պլանավորում ենք, որպես բանկ , որպես խոշոր ֆինանսական կառույց պետք է թվային տրանսֆորմացիայի ենթարկվենք, այլև մեր համար կարևոր է, որ հասարակության մեջ այդ փոփոխությունը ևս լինի»,-ասաց Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:
Միջոցառման նպատակն է համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը։ Պետական սեկտորը նույնպես անմասն չէ տեխնոլոգիական  ու հատկապես թվային վերափոխումներից ու հենց այստեղ վրա է հասնում գործակցության պահը՝ հօգուտ հասարակության:

«Հայաստանի հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել այլևս: Ուրախալի փաստ է այն, որ հարթնակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայքնի կողմից»,- ասաց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ նշեց, որ արագ և հարափոփոխ համաշխարհային տնտեսության համատեքստում, որը թվայնացվում է և էլ առավել արագացված տեմպով է ընթանում, իրենք փորձում են մնալ մրցունակ շարունակական նորարարության միջոցով:

«Մենք պետք է նպատակ ունենանք ապահովել, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն ավելի թվային ու կայուն տնտեսական բարիքներից»,- ասաց Մարտին Գալստյանը:

Ամերիաբանկը կարևորում է իր աշխատակիցների վերապատրաստումը և թվային առումով վերափոխումը ու իհարկե մասնագիտական գիտելիքների խորացումը: Հենց այդ նպատակով, երեկ բանկի աշխատակիցները հանդիպում են ունեցել Քրիս Սքիների հետ, ով հատուկ դասախոսություն է ունեցել: DDF-ը հավակնում է դառնալ լավագույն հարթակը նոր գաղափարների ու տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար։

 

 

Մեկնաբանություն