ԱՄՆ փոքր բիզնեսի վստահության ինդեքսը հունիսին նվազել է՝ հասնելով 98.6 միավորի, տեղեկացնում է ԱՄՆ Անկախ Բիզնեսների Ազգային Ֆեդերացիան (NFIB)։
Գլխավոր պատճառներից մեկը եղել է պահեստներում կուտակված ավելցուկային ապրանքների աճը՝ հունիսին յուրաքանչյուր ութերորդ ընկերությունը նշել է, որ ունի «չափից շատ» պաշարներ, ինչը կրկնապատկվել է մայիսի ցուցանիշի համեմատ։ Բացի այդ, վաճառքների աճի սպասումները նվազել են՝ հունիսին հասնելով ընդամենը 7%-ի, նախորդ ամսվա 10%-ի փոխարեն։
NFIB-ը նաև արձանագրել է բիզնեսի` սեփական վիճակի մասին ընկալումների վատթարացում․ միայն 49%-ն է իր վիճակը գնահատել «լավ» և 8%-ը՝ «գերազանց», մայիսի 55% և 14%-ի համեմատ։ Փոքր բիզնեսի ղեկավարների 19%-ը հիմնական խնդիրը համարել է հարկերը, իսկ ինֆլյացիան մտահոգել է 11%-ին, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է։
Աղբյուրը՝ Reuters, NFIB
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.