Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Մյս 30, 2025 17:19
19

Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։

Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից և Հարավարևելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկեցին անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները և նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։

IDBank-ը ևս մասնակցում էր այս ֆորումին՝ կիսվելով իր փորձով։ «Թվային բանկինգ․ էկոհամակարգեր և հաճախորդների փորձառության ապագան» թեմայով պանելային քննարկման հիմնական խոսնակը IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն էր։ Քննակման առանցքային կետերն էին թվային էկոհամակարգերի ստեղծումն ու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունների զարգացումը։

«Թվայնացումն ամբողջովին փոխել է մեր հաճախորդների հետ աշխատելաոճը`տալով հնարավորություն հաճախորդներին էլ ավելի շատ ֆինանսական գործիքներ տրամադրելով։ Այսօր գործարքների ընդամենը 1%-ն է իրականացվում մասնաճյուղերում, իսկ մնացածը՝ Idram&IDBank հավելվածով, բանկոմատներով և թվային հարթակներով։

Մասնավորապես, BNPL ձևաչափի գործարկումն այսօր թույլ է տալիս օրական մոտ տասնյակ հազար վարկ տրամադրել: Ի սկզբանե մեր ընտրած ուղին` ինտերգրել բանկային ծառայությունները Իդրամ հավելվածում, համագործակցությունից ի վեր գրեթե քսանապատկել է մեր հաճախորդային բազան, իսկ հաճախորդներին հնարավորություն է տվել օգտվել ավելի լայն սպեկտրի ծառայություններից։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թվային փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում կրթել հասարակությանը, հաղթահարել ՏՏ անվտանգության մարտահրավերներն ու սոցիալական ինժեներիայի ռիսկերը։ Այդ նպատակով էլ մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար` Idram Junior-ը», — նշեց Սերգեյ Առաքելյանը։

Ֆորումը նաև դարձավ հարթակ՝ ներկայացնելու վճարումների, նույնականացման, թվային անվտանգության և հաճախորդների փորձառության ուսումնասիրության ուղղությամբ տեխնիկական նորարար լուծումները։ Մասնակիցները փորձի փոխանակման յուրահատուկ հնարավորություն ունեցան, ծանոթացան թվային վերափոխումների լավագույն փորձին տարբեր երկրներից և քննարկեցին տարածաշրջանում անկանխիկ տնտեսության ապագան։

IDBank-ը շարունակելու է ակտիվորեն զարգացնել թվային նախաձեռնությունները՝ ամրապնդելով իր դերը որպես բանկային նորարարությունների առաջատարներից մեկը Հայաստանում և միջազգային շուկայում։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: