ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

FTX-ը կարող է վերսկսել աշխատանքը. արդեն վերականգնել է $7,3 մլրդ-ի ակտիվներ

Ապր 14, 2023 12:07
66

FTX սնանկացած կրիպտոբորսան կարողացել է վերականգնել $7,3 մլրդ-ի չափով իր լիկվիդային ակտիվները, ներառյալ կանխիկ գումար, կրիպտոարժույթ և ներդրումային ապրանքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղումով կրիպտոբորսայի փաստաբան Էնդի Դիտդերիխին։

Այս գումարները, ամենայն հավանականությամբ, կվերադարձվեն FTX-ի հաճախորդներին և ներդրողներին: Ավելին, հնարավոր է, որ բորսան վերսկսի իր աշխատանքը. ներկայումս բորսայի իրավաբանները բանակցում են բաժնետերերի և ներդրողների հետ։

Դիտդերիխի խոսքով՝ շուկայում իրավիճակը կայունացել է, ինչին նպաստել է նաև կրիպտոարժույթի փոխարժեքի աճը։ Հնարավոր վերաբացման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն այս տարի, և եթե այն դրական լինի, ապա FTX-ը կսկսի գործել 2024 թ. երկրորդ եռամսյակում։ Ամեն ինչ, ըստ փաստաբանի, սակայն կախված կլինի նրանից, թե արդյոք կրիպտոբորսան կկարողանա միջոցներ գտնել աշխատանքի վերսկսման համար։

Կրիպտոբորսան այժմ աշխատում է նաև սնանկությունից դուրս գալու ծրագրի վրա, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հուլիսի 1-ը։

Նշենք, որ Դիտդերիխի այս հայտարարության ֆոնին FTX թոքենի գինը $1,32-ից բարձրացել է $2,74-ի, սակայն հետո մի փոքր նվազել մինչև $2,28։

Հիշեցնենք, որ FTX-ը սնանկացել է 2022 թ․ նոյեմբերին։ Սնանկացումից ընդամենը երկու ամիս առաջ այս կրիպտոբորսան գնահատվում էր $32 մլրդ դոլար, իսկ դեկտեմբերին դրա արժեքը նվազել էր մինչև $1 մլրդ:

FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին ներկայումս ավելի քան մեկ տասնյակ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ խարդախության և անփութության: Բորսայի մի քանի նախկին թոփ-մենեջերների նկատմամբ նույնպես հետաքննություն է իրականացվում։