Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ

Մյս 26, 2025 13:40
31

Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի ունեցավ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավն ունեցավ ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։

Մրցարշավը ներառում էր երեք անվանակարգ՝ նախատեսված սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համար։

Ամենամյա մրցարշավի նպատակն է խթանել FPV Drone Racing սպորտաձևի զարգացումը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ, նպաստել տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև ձևավորել համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների միջև։

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում ակտիվորեն աջակցում է տարբեր նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները նման նախաձեռնություններով են հանդես գալիս ու առավել ևս, միջազգային կապեր են ստեղծում Հայաստանի համար», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի մասնակցությունը գրեթե եռապատկվեց, և մենք մեծ հնարավորություն ստացանք առաջին անգամ նախընտրական փուլ անցկացնել՝ ընդգրկելով նոր երկրներից բազմաթիվ առաջատար թիմերի և մասնակիցների։ Այս աճն ապացուցում է՝ FPV Drone Racing սպորտաձևը հայտվել է տարածաշրջանի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», — ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի արդյունքներով սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համապատասխանաբար հաղթողներ ճանաչվեցին՝ սկսնակներից  Լեվոն Կարապետյանը (1-ին տեղ), Սարգիս Մկրտչյանը (2-րդ տեղ), Վահագն Հովհաննիսյանը (3-րդ տեղ), միջին փորձառության օպերատորներից Գեվորգ Գաբրիելյանը (1-ին տեղ), Սեդրակ Խաչատրյանը (2-րդ տեղ) և Դավիթ Դավթյան (3-րդ տեղ), պրոֆեսիոնալներից Դանիիլ Տոլստոուխովը (1-ին տեղ), Դիմա Սվետլովը (2-րդ տեղ), Եվգենի Ստաշկեվիչը (3-րդ տեղ)։

Ucom-ի հատուկ մրցանակը՝ որպես մրցարշավի գլխավոր հովանավոր հանձնեց պարոն Յիրիկյանը  Ռոբերտ Մուղդուսյանին։

Հայաստանից լավագույն մասնակիցները առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրը Վրաստանում կայանալիք միջազգային մրցարշավում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: