Ս․ թ․ մայիսի 16-ին Երևանում կանցկացվի «Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը», որը բացառիկ հնարավորություն է ուսանողների, աշակերտների և կրթությամբ հետաքրքրվողների համար՝ անձամբ հանդիպելու Չինաստանի բուհերի ներկայացուցիչներին և ծանոթանալու բարձրագույն կրթության հնարավորություններին։
Ցուցահանդեսը տեղի կունենա «Երևան Էքսպո» կենտրոնում, Հակոբ Հակոբյան 3 հասցեում՝ ժամը 10:00-ից։
Միջոցառմանը կմասնակցեն Չինաստանի 40 առաջատար համալսարաններ, այդ թվում՝ 3 համալսարան, որոնք ներառված են Շանհայի վարկանշային ցանկի (Shanghai Ranking) թոփ 50-ի շարքում։
Մասնակիցները հնարավորություն կունենան ուղիղ կապ հաստատել բուհերի ընդունելության բաժնի պատասխանատուների հետ, տեղեկանալ ընդունելության գործընթացի, կրթաթոշակների, մասնագիտությունների և ուսանողական կյանքի մանրամասներին։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.