Ինչո՞ւ է Հայաստանի կեսը ապրում ապառիկով, ոչ թե եկամուտով. կարդացեք ABNews.am կայքում
2025-ին Ռուսաստանում գնաճի կանխատեսումը 4.5%-ից հասել է 7.6%-ի
ԿԲ-ն թողարկել է հուշադրամ՝ նվիրված Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի առևտրային կոլապսը՝ թվերի մեջ. ինչու են հիմնական գործընկերները հեռանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները. դիտեք ABNews.am կայքում
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից. դիտեք ABNews.am կայքում
Ինչպես կառուցել գին սահմանելու ճիշտ ռազմավարություն նոր բիզնեսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

Փետրվարի 10-ի տնտեսական լուրերը

Փտր 10, 2025 20:41
19

Պաղպաղակի ներմուծում՝ կես միլիոն դոլարի պայմանագիր

2024 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է կես միլիոն դոլարի պաղպաղակ։ Ռուսական պաղպաղակի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 32.7 միլիոն դոլար, որի հիմնական գնորդը Ղազախստանն է՝ 19.8 միլիոն դոլար գնումով։

Պետական պարտքի աճը՝ 6.2%

ՀՀ պետական պարտքը 2024-ի տարեվերջին կազմել է 5,092,718.5 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6.2%-ով։ Արտաքին պարտքն անցել է 2,559,458.3 մլն դրամի շեմը, իսկ ներքին պարտքը՝ 2,533,260.3 մլն դրամի։

Ռուսական շոկոլադի արտահանման եռապատկումը դեպի ԱՄՆ

2023 թվականին Ռուսաստանը գրեթե եռապատկել է շոկոլադի արտահանումը ԱՄՆ։ Ամերիկյան շուկա մատակարարված ռուսական շոկոլադի ծավալը հասել է 2.6 միլիոն դոլարի, ինչը 2021-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

Բալթյան երկրները դուրս են եկել Ռուսաստանի էներգահամակարգից

Լատվիան, Լիտվան և Էստոնիան պաշտոնապես դուրս են եկել Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկ ցանցից՝ անցնելով եվրոպական էներգահամակարգին։ Այդ փոփոխությունից հետո Կալինինգրադի մարզը սկսել է աշխատել ինքնավար ռեժիմով։

Չինաստանը պահպանում է դիրքերը որպես աշխարհի խոշորագույն առևտրային երկիր

Չինաստանը արդեն ութ տարի անընդմեջ հանդիսանում է ապրանքների առևտրի ծավալով աշխարհի առաջատար երկիրը։ 2023-ին երկիրը գերազանցել է 43 տրիլիոն յուանի շեմը (մոտ 6 տրիլիոն դոլար), ինչը 5%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։

Պետական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման պետական ծրագրի շրջանակում 2024 թվականի ընթացքում կնքվել է 1800 աշխատանքային պայմանագիր։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2025 թվականին։

Mazda-ի շահույթի անկումը՝ 45%

2024-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Mazda-ի զուտ շահույթը նվազել է 45%-ով՝ հասնելով 595 միլիոն դոլարի։ Ընկերության ավտոմեքենաների վաճառքը նվազել է Չինաստանում 20.4%-ով, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր եկամուտների վրա։

Ավտոճանապարհների վերանորոգման նոր ծրագիր

2025 թվականի հունվարից սկսվել են ճանապարհային ծածկույթի վիճակի ուսումնասիրությունները։ Կառավարությունը նպատակ ունի քիչ ներդրումներով երկարացնել ճանապարհների շահագործման ժամկետը՝ կենտրոնանալով միջին նորոգման աշխատանքների վրա։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատավարձային բարեփոխումները

Կոմբինատը հայտարարել է աշխատավարձային ֆոնդի միջինը 20%-ով ավելացման մասին։ Վերանայված համակարգը ներառում է աշխատողների ստաժի, որակավորման և դասակարգման հիման վրա աշխատավարձի բարձրացում։

 

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: