5 օր փակ կլինի երթևեկությունը Երևանում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Կանայք հանուն․ Բերտա Մարտիրոսյան․ դիտեք՝ ABnews.am կայքում
Հուլիսի 18-ի եղանակի տեսություն․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. մանրամասները՝ ABnews.am կայքում
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալներով առաջատարը Հայաստանն է
Հայկական կողմը դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով
Հայկական 18 կուսակցությունների նկատմամբ վարչական տույժ է կիրառվել է 40 հազար դրամի չափով
2023-ին Հայաստանում երկաթուղային ուղևորափոխադրումներն աճել են, Վրաստանում՝ նվազել
Մայիսին ՀՀ-ից ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4%–ով ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման հաշվին․ ՀԲ
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 18/07/24
Ադրբեջանը մերժել է հայկական կողմի՝ Միացյալ Թագավորությունում երկկողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ
Կիպրոսը նախորդ տարվա համեմատ 2.4%-ով ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունել
Էլեկտրոնային առևտրի հայտնի List.am հարթակը վերաբրենդավորվել է
Հայկական բուհերում թափուր է ավելի քան 6300 վճարովի և 271 պետպատվերով տեղ. ԳԹԿ
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը. մանրամասները՝ ABnews.am կայքում
Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Հայաստանի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը՝ 2024 թ. առաջին կիսամյակում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Առողջապահության նախարարությունը դադարեցրել է որոշ դեղերի շրջանառությունը. մանրամասները՝ ABnews.am կայքում
«AI-ի կնքամոր» նոր ստարտափը 1 միլիարդ դոլար է գնահատվում
Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 21-ին, կառավարությունը 15 մլն 700 հազար դրամ հատկացրեց
Համաշխարհային ՀՆԱ-ում «Մեծ յոթնյակի» մասնաբաժինը նվազել է

Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ․B24

Հնս 19, 2024 17:18
41
ADS

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։

Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 321.19 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.99%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 6.22%-ով կամ 18.8 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 16.99% կամ 65.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.94 մլրդ դրամով կամ 16.44%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 47 ընկերությամբ (-13 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ դրամ կամ 3.29%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 16.78%-ով կամ 2.57 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 32 ընկերությամբ (+4 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.03 մլրդ դրամ կամ 3.37%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 13.58%-ով կամ 2.05 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.52 մլրդ դրամ կամ 5.04%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.06%-ով կամ 1.71 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 29 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.65 մլրդ դրամ կամ 2.49%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 9.31%-ով կամ 0.82 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.95 մլրդ դրամ կամ 1.02%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 28.98%-ով կամ 1.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.8 մլրդ դրամ կամ 0.98%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.64%-ով կամ 1.76 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.16 մլրդ դրամ կամ 0.30%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.21%-ով կամ 2.49 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Արմենիա Վայն ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.14%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 60.51%-ով կամ 0.81 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.18 մլրդ դրամ կամ 0.31%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 95.56%-ով կամ 0.58 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.29 մլրդ դրամ կամ 0.07%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 81.45%-ով կամ 1.27 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Այլ՝ 1 ընկերություն, 72.3 մլն դրամ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

b24.am

Մեկնաբանություն