Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 1.4%

Ինչպես են զարգացել Հայաստանի պետական ֆինանսները 2024-ի ընթացքում

Փտր 7, 2025 17:38
35

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,579 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 220․4 մլրդ դրամի կամ 9․3%-ի աճ։

Միևնույն ժամանակ, պետբյուջեի ծախսերը կազմել են 2,955 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 16%-ով կամ 407․6 մլրդ դրամով։ Բյուջեի պակասուրդը 2024-ին կազմել է 376․1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 187․2 մլրդ դրամով։

Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ 2024թ. դեկտեմբերին

2024թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով՝

  • Պետական բյուջեի եկամուտները կազմել են 310․3 մլրդ դրամ,
  • Ծախսերը՝ 454․2 մլրդ դրամ,
  • Պակասուրդը՝ 143․9 մլրդ դրամ։

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում՝ 2024թ.

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287,172 դրամ, ինչը 2023թ. համեմատ աճել է 6․4%-ով։

  • Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.9%-ով՝ կազմելով 224,804 դրամ,
  • Ոչ պետական հատվածում՝ 5.7%-ով, կազմելով 311,848 դրամ։

Պետական բյուջեի ծախսերը՝ ըստ ոլորտների

2024թ. հունվար-դեկտեմբերին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,955,267.3 մլն դրամ, ինչը 16%-ով ավելի է 2023թ.-ի համադրելի ցուցանիշից։ Դեկտեմբեր ամսվա ծախսերը կազմել են 454,153.2 մլն դրամ։

Ահա պետական բյուջեի ծախսերի բաշխումը՝ ըստ ոլորտների.

  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ – 671,262.1 մլն դրամ (աճ՝ 28․5%)
  • Պաշտպանություն – 549,025.0 մլն դրամ (աճ՝ 4.4%)
  • Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 227,837.1 մլն դրամ (աճ՝ 9․8%)
  • Տնտեսական հարաբերություններ – 203,667.3 մլն դրամ (աճ՝ 2․3%)
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն – 10,720.2 մլն դրամ (աճ՝ 39%)
  • Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ – 14,523.0 մլն դրամ (աճ՝ 33․3%)
  • Առողջապահություն – 154,819.1 մլն դրամ (աճ՝ 9․6%)
  • Հանգիստ, մշակույթ և կրոն – 40,495.9 մլն դրամ (նվազում՝ 6․4%)
  • Կրթություն – 231,004.2 մլն դրամ (աճ՝ 25․8%)
  • Սոցիալական պաշտպանություն – 851,913.4 մլն դրամ (աճ՝ 20․7%)

ՀՀ պետական պարտքը՝ 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ

2024թ.-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,092,718.5 մլն դրամ, ինչը 2023թ. համեմատ ավելացել է 297,858․6 մլն դրամով կամ 6․2%-ով։

  • Արտաքին պարտքը նվազել է 2․7%-ով (72,235․5 մլն դրամով) և կազմել 2,559,458.3 մլն դրամ, որից՝
    • ՀՀ կառավարության պարտքը՝ 2,359,587.1 մլն դրամ
    • Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,871.2 մլն դրամ
  • Ներքին պարտքը աճել է 17․1%-ով (370,094․2 մլն դրամով) և կազմել 2,533,260.3 մլն դրամ, որից՝
    • Պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,302,986.7 մլն դրամ
    • Արտարժութային պետական պարտատոմսեր՝ 220,732.8 մլն դրամ
    • Ներքին երաշխիքներ՝ 9,540.7 մլն դրամ

Պետական պարտքը՝ ԱՄՆ դոլարով

Դոլարի 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի 396.56 դրամ փոխարժեքի հաշվարկով՝

  • ՀՀ պետական պարտքը կազմել է 12․8 մլրդ դոլար։
  • Արտաքին պարտքը՝ 6․45 մլրդ դոլար։
  • Ներքին պարտքը՝ 6․39 մլրդ դոլար։

2023թ. դեկտեմբերի վերջի 11․8 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 8․42%-ով կամ 996․9 մլն դոլարով։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: