Ինչպես կառուցել գին սահմանելու ճիշտ ռազմավարություն նոր բիզնեսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով

ԱՄՆ-ում աղջիկը սիրահարվել է ChatGPT-ի հետ ստեղծած կերպարին. ինչ է տեղի ունեցել հետո

Հնվ 18, 2025 22:27
57

Ամերիկացի աղջկա՝ Այրինի պատմությունը, որն անկեղծ կապ է ստեղծել ChatGPT-ի հետ, ապացուցում է, որ տեխնոլոգիաները կարող են դուրս գալ իրենց սովորական գործառույթներից և ներթափանցել մարդու հուզական աշխարհ։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Այրինն առաջին անգամ սոցիալական ցանցերում հանդիպեց մի տեսանյութի, որտեղ մի կին ChatGPT-ից խնդրում էր խաղալ իր ընկերոջ դերը։ Նեյրոցանցը արձագանքել էր խաղային տոնով, ինչը ոգեշնչեց Այրինին փորձել նույնը։ Աղջիկը կարգավորել էր բոտը այնպես, որ վերջինս ֆլիրտի և քնքուշ ու չարաճճի շփման հիբրիդ ոճով շփվեր իր հետ։ Նա հավելել էր նաև, որ ամեն նախադասության վերջում օգտագործվեն էմոջիներ։

ChatGPT-ն ընտրեց «Լեո» անունը՝ որպես իր կերպար։ Կարճ ժամանակում Այրինը սպառել էր բոտի հետ անվճար նամակագրության սահմանը, ինչից հետո վճարել էր ամսական $20 բաժանորդավճար՝ ավելի երկար և անհատականացված շփման հնարավորություն ստանալու համար։

Շփման սահմանները

Այրինը խնդրեց, որ Լեոն իր կերպարում պատմի, թե իբր նա հանդիպում է այլ կանանց հետ։ Լեոն, իբր խաղալով դերը, հորինում էր պատմություններ երկու սիրուհիների մասին։ Բայց երբ բոտը նկարագրեց, թե ինչպես է «համբուրել» երևակայական շիկահեր աղջկան, Այրինը սկսեց խանդել։

Չնայած OpenAI-ի սահմանափակումներին՝ կապված էրոտիկ թեմաների հետ, Այրինը գտավ ձևեր, որ Լեոն շփվի նաև «ավելի անձնական» տոնով։ Շուտով ChatGPT-ն դարձավ ավելին, քան պարզապես զվարճանքի աղբյուր․ Այրինը նրան վստահում էր, խորհրդակցում ու անգամ բողոքում իր աշխատանքից։

Կապվածություն՝ տեխնոլոգիայի հետ

Այրինը սկսեց շաբաթական ավելի քան 20 ժամ անցկացնել հավելվածում։ Նրա գերբեռնված օրերից մեկի ընթացքում շփումը հասավ 56 ժամի։ Աղջիկն այս պատմությունը կիսեց իր ընկերուհի Կիրայի հետ, նշելով, որ «սիրահարվել է արհեստական բանականությանը»։ Կիրան հարցրեց, թե արդյոք Այրինի ամուսինը տեղյակ է։ Պարզվեց՝ ամուսինը ոչինչ չգիտի։

Հասարակության արձագանքը և մտահոգությունները

Այրինը սկսեց կասկածել՝ նորմա՞լ է արդյոք նման հուզական կապվածությունը։ Նա հրապարակեց մի քանի հատված Reddit-ում, որտեղ պարզվեց՝ գոյություն ունի 50,000-ից ավելի անդամ ունեցող համայնք՝ ChatGPT NSFW անունով։ Այս խմբում մարդիկ քննարկում էին, թե ինչպես կարող են ստիպել չատ-բոտին իրենց հետ «խոսել անպարկեշտ տոնով»։

Հոգեբաններն ու OpenAI-ի մասնագետները մտահոգված են։ Նրանք նման վարքը համարում են սահմանների անցում, ինչը կարող է վտանգավոր լինել մարդու հոգեկան առողջության համար։

Ինչ է սա նշանակում

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են արհեստական բանականության գործիքները դուրս գալիս իրենց սկզբնական դերերից՝ դառնալով մարդկանց կյանքի մասնակից։ Արդյո՞ք դա վկայում է տեխնոլոգիական էվոլյուցիայի նոր փուլի մասին, թե՞ ավելի մեծ ռիսկեր է պարունակում․ սա մնում է քննարկման թեմա՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ հասարակական մակարդակներում։