2024-ին Ուկրաինայի առևտրային դեֆիցիտը հասել է ռեկորդային 29 միլիարդ դոլարի
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ-ում 2024 թվականին ավելի քան 503 կմ ճանապարհ է վերանորոգվել
«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ
Աշխարհի խոշորագույն վիզուալ բովանդակության հարթակն է ձևավորվում. ի՞նչ է փոխվելու գեներատիվ AI-ի դարաշրջանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի գաղտնիքներ ChatGPT-ից. ինչպե՞ս օգտագործել արհեստական բանականությունը հաջողության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս վաճառել առանց վաճառելու. հոգեբանական մոտեցումներ մարքեթինգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
236 մլն եվրոյի նոր ֆինանսական պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ. կկառուցվի Սիսիան-Քաջարան հատվածը
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 2024-ին աճել է 955 միլիոն դոլարով
«Մի շարք ավտոբուսներում երկրորդ վալիդատորներ են տեղադրվել». Սուրեն Գրիգորյան
Վրաստանում 966.670 միլիոն դոլարի բացասական ներդրումներ են կատարվել
Հունվարի 1-ից երթուղի է դուրս եկել 171 նոր ավտոբուս. Տիգրան Ավինյան
ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը՝ գումարը վերադարձնելու նպատակով
Թրամփի նոր պահանջը ՆԱՏՕ-ին. ի՞նչ է սպասվում անդամ երկրներին պաշտպանական բյուջեի մեծացման դեպքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ձգտելու է ՆԱՏՕ-ի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի դեկտեմբեր ամսվա տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մարդն ընդդեմ AI-ի. արդյոք արհեստական ինտելեկտի մարդակերպումը մեզ ավելի մոտեցնում է նրան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ-ից տեղահանվածների համար․ ի՞նչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Խոսքի ազատության նոր դարաշրջան. Meta-ն վերափոխում է իր բովանդակության մոդերացիայի կանոնները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպիսի՞ն է եղել անշարժ գույքի շուկայի ընդհանուր պատկերը Հայաստանում 2024 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Հնվ 7, 2025 16:39
56
ADS

2025 թվականի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում ներդրվում է միասնական տոմսային համակարգ՝ նոր սակագներով։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն քաղաքացիները, որպեսզի անցումը հնարավորինս հարթ ընթանա։

Սկզբնական փուլում գործող սակագները

Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը տոմսեր հնարավոր է ձեռք բերել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով հետևյալ սակագներով․

  • ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
  • տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։

Ինչպե՞ս պատրաստվել նոր համակարգին

1. Տոմսային փաթեթների ընտրություն և գնում

Քաղաքացիները կարող են այցելել transport.yerevan.am կայքը՝

  • ծանոթանալու և ընտրելու իրենց ու իրենց հարազատների համար ամենահարմար տոմսային փաթեթները,
  • ստուգելու արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշն ու ծննդյան ամսաթիվը,
  • արդեն այսօր ձեռք բերելու տոմսային փաթեթը և այն կցելու իրենց ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին։

Կարևոր է հիշել՝ տոմսային փաթեթները հասանելի են միայն ֆիզիկական քարտերում։ Apple Pay և Google Pay վճարումների միջոցով դրանք հնարավոր չէ ակտիվացնել։

2. Արտոնյալ խմբերի համար

Արտոնությամբ տոմսային փաթեթներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել կայքում,
  • անցնել առցանց նույնականացում,
  • հաստատել արտոնյալ խմբին պատկանելիությունը։

Այն քաղաքացիները, որոնք տեխնիկական դժվարություններ ունեն, կարող են դիմել Telcell ընկերության սպասարկման կետեր, որոնք կգործեն 2025 թվականի հունվարի 8-ից։

Սպասարկման կետերում հնարավոր կլինի․

  • ձեռք բերել տրանսպորտային քարտ,
  • անցնել նույնականացում,
  • հաստատել արտոնության հասանելիությունը և ձեռք բերել համապատասխան տոմսային փաթեթը։

Տրանսպորտային քարտերի ձեռքբերում

Տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում վճարվում է 500 դրամ երաշխիքային գումար, որը վերադարձվում է քարտը հանձնելու դեպքում։ Նոր քարտը կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։

Քաղաքապետարանը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր կարող են ինքնուրույն կամ օգնությամբ օգտվել առցանց համակարգից, զերծ մնալ սպասարկման կետերում հերթեր ստեղծելուց՝ աջակցելով տեխնիկական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին։

Արտոնյալ խմբերի սպասարկման համար առաջիկայում կգործեն վարչական շրջանների մասնաշենքերը։ Իսկ արտոնություն չունեցող քաղաքացիների համար տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակները կհայտարարվեն առաջիկայում։

Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է transport.yerevan.am կայքում։