American Airlines Group-ի բաժնետոմսերը աճել են 15%-ով, երբ ավիափոխադրողը հայտարարել է Citi-ի հետ համագործակցության ընդլայնման մասին վարկային քարտերի ոլորտում: Ըստ պայմանագրի՝ Citi ThankYou և AAdvantage քարտային ծրագրերը նոր արտոնություններ և պարգևներ կտրամադրեն AAdvantage-ի անդամներին և Citi բրենդի քարտապաններին:
American Airlines-ը և Citi-ն վարկային քարտերի մասով համագործակցում են ավելի քան 37 տարի։ Մինչ այժմ American Airlines-ը քարտեր է թողարկել ինչպես Citi-ի, այնպես էլ բրիտանական Barclays բանկի հետ։ Ընկերությունը ակնկալում է տարեկան մոտ 10% վճարումների աճ:
Citigroup Inc.-ի և ԱՄՆ-ում շրջանառվող Barclays-ի բաժնետոմսերը աճել են մոտ 2%-ով, իսկ American Airlines-ի բաժնետոմսերը 2023թ. ամառվանից ի վեր հասել են իրենց առավելագույն արժեքին՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ կազմելով 17.4 ԱՄՆ դոլար:
Ծրագրային ապահովման ընկերություն ServiceTitan Inc.-ը ձգտում է հավաքագրել մինչև 501.6 միլիոն դոլար իր նախնական հրապարակային առաջարկով, որը կարող է դառնալ այս տարվա ամերիկյան վերջին խոշոր ցուցակումը:
Կալիֆորնիայում գտնվող ընկերությունը նախատեսում է վաճառել 8.8 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 52-57 ԱՄՆ դոլարով. առավելագույն արժեքով՝ ServiceTitan-ը կունենա 5.16 միլիարդ դոլարի շուկայական արժեք: ServiceTitan-ը ծրագրային ապահովում է վաճառում փոքր ձեռնարկություններին կապալառուների շուկայում: Ընկերությունը նպատակ ունի բարելավել շինարարական նախագծերի արդյունավետությունը:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից