Ջուրը մոլորակի ամենաառողջ ըմպելիքն է՝ մաքուր և առանց ավելացված նյութերի։
Չնայած դրան, որոշ դեպքերում, ջուրը կարելի է օգտագործել որպես միջոց՝ այլ սննդանյութերի օգուտները ստանալու համար՝ առողջության վրա առավելություն տալով։ Այս համատեքստում վերջին շրջանում մեծ տարածում է գտել չիայի սերմերով ջուրը, որը շատերի համար դարձել է առավոտյան ընդունման յուրօրինակ ըմպելիք։
Չիայի սերմերի առողջության օգուտները
Չիայի սերմերը հարուստ են սննդանյութերով՝ ներառյալ մանրաթելեր, առողջ ճարպեր (հիմնականում օմեգա-3), սպիտակուցներ, կալցիում և երկաթ: Սննդաբան Էբբի Լանգերի, RD-ի կարծիքով՝ չիայի սերմերը, նույնիսկ ջուր չխառնած, ունեն մեծ նշանակություն մարմնի համար։ Մեկ ունցիա չիայի սերմերը (մոտ երկու ճաշի գդալ) պարունակում են մոտ 10 գրամ մանրաթել՝ օրական անհրաժեշտ քանակի գրեթե կեսը, ինչը կարևոր է մարսողական համակարգի ճիշտ աշխատանքի համար և կարող է նպաստել սրտի առողջության պահպանմանը:
Բացի այդ, այս սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգտակար են ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի աշխատանքի համար։ Սննդաբան Քեթի Հեյքը նշում է, որ չիայի սերմերը պարունակում են սպիտակուցներ, կալցիում և երկաթ, ինչպես նաև հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմում կարող են պայքարել քրոնիկ բորբոքման դեմ, ինչը բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառն է:
Ինչպե՞ս պատրաստել չիայի սերմերով ջուր
Չիայի սերմերով ջուր պատրաստելու համար պարզապես միացրեք ¼ բաժակ չիայի սերմերը մեկ բաժակ ջրի հետ: Ջրի մեջ սերմերը սկսում են գելային տեսք ընդունել, ինչը ոչ միայն հաճելի է ըմպելու համար, այլև կարող է օգնել մարսողության գործընթացում։ Լանգերը զգուշացնում է, որ, եթե նախկինում չեք օգտագործել մանրաթելով հարուստ մթերքներ, ապա պետք է սկսել փոքր քանակից՝ խուսափելու մարսողական համակարգի ծանրաբեռնվածությունից:
Չիայի սերմերի օգտագործումը ճաշացանկում
Չիայի սերմերով ջուրը հնարավոր է օգտագործել տարբեր կերակուրներում՝ օրինակ՝ ավելացնելով այն վարսակի ալյուրի, մածունի կամ սմուզիի մեջ։ Գելային կազմը կարող է նաև օգտագործվել թխելու ընթացքում՝ որպես ձվի բուսական փոխարինող՝ հարմար վեգաններին և ձվին ալերգիա ունեցողներին։
Չիայի օերմերով ջրի Օգուտները և խորհուրդներ
Հաճախ չէ, որ չէիայի սերմերը օգտագործվում են որպես ախորժակը ճնշող միջոց, սակայն Լանգերը խորհուրդ չի տալիս այս ըմպելիքը օգտագործել այդ նպատակով։ Նրա կարծիքով, եթե ցանկանում եք բարելավել սրտի, ուղեղի առողջությունը կամ ավելացնել առողջարար տարբերակներ սննդակարգում, կարելի է հաշվի առնել չիայի սերմերով ջուրը՝ առանց դրան ամենաթողություն տալու։
Սննդաբանները խորհուրդ են տալիս չսահմանափակվել միայն չիայի սերմերով, եթե կոնկրետ առողջական նպատակներ ունեք։ Հնարավորության դեպքում աշխատեք մասնագետի հետ, որը կօգնի կազմել բազմազան և սննդարար սննդակարգ՝ մարմնի տարբեր համակարգերը բարելավելու համար։