Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

4․401.021 դրամ՝ Հայաստանի մանուկներին․ հաջորդ շահառուն «Armenia Tree Project»-ն է

Նյմ 7, 2024 16:06
24
ADS

Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ,  կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

IDBank և Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» ողջ հասույթը կփոխանցվի Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի՝ «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։

Ծրագրում ներառված է 113 գյուղաբնակ ընտանիք․ նրանք աջակցություն են ստանում տնամերձ հողամասերում տնկանյութ արտադրելու և տնկարաններ ստեղծելու համար։ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։

Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար ապագային միտված ծրագրերի շարքում անտառային տնտեսությունների հիմնախնդրի լուծումը առաջնայիններից է․

«Անտառը մեր երեխաների առողջությունն է, մեր թթվածինը և կարևորելով այս ոլորտի խնդիրների լուծումը՝ «Մի դրամի ուժը» արդեն երրորդ նմանօրինակ ծրագիրն է ֆինանսավորում։ Շատ ուրախ ենք, որ ներկայացված ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ Վստահ ենք, որ սա լավագույն ներդրումն է մեր երկրի առողջ ապագայի համար և որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ ընկերությունների ծրագիր, «Մի դրամի ուժը» շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական նախաձեռնությունները», — հավելեց Տաթևիկ Վարդևանյանը։

Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը նշում է․ «Տնամերձ տնկարաններ» ծրագիրը լավագույնս է արտահայտում հիմնադրամի առաքելությունը՝ բարելավել մարդկանց կենսամակարդակը ծառերի միջոցով։ Համագործակցելով «Մի դրամի ուժը» ծրագրի հետ՝ ոչ միայն կլուծենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական խնդիրները՝ ստեղծելով նրանց համար եկամտի աղբյուր, այլ նաև կհիմնենք նոր անտառներ նրանցից գնված տնկանյութով»։

«Մի դրամի ուժի» ծրագրերին աջակցելու համար ընդամենը կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22․500 վաճառակետերում և շուրջ 1000 առցանց խանութներում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ