Չինական առցանց մանրածախ առևտուր իրականացնող PDD Holdings-ի բաժնետոմսերը անկում են ունեցել 28.57%-ով՝ պայմանավորված 2-րդ եռամսյակի եկամտի արդյունքներով, որոնք չեն արդարացրել սպասումները:
Ընկերության երկրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 97.06 մլրդ յուան (13.6 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 86%-ով: Բայց սա չի համապատասխանել Ուոլ Սթրիթի եռամսյակային 14.03 միլիարդ դոլարի կամ 99.98 միլիարդ յուանի եկամուտների ակնկալիքներին: PDD Holdings-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 27-ի դրությամբ կազմել է 100 ԱՄՆ դոլար:
Չինական էլեկտրական մեքենաների (EV) հսկա BYD-ն համաձայնագիր է ստորագրել Huawei-ի հետ՝ օգտագործելու չինական տեխնոլոգիական ընկերության առաջադեմ ինքնավար վարորդական համակարգը իր արտաճանապարհային Fangchengbao EV-ներում: Bao 8 ամենագնացը՝ Fangchengbao շարքի ներքո, կլինի BYD-ի առաջին մոդելը, որը կհամալրվի Huawei-ի Qiankun խելացի շարժիչ համակարգով և վաճառքի կհանվի այս տարվա վերջին:
Համաձայնագրի ստորագրումը ուղղված է BYD-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ այն նպատակ ունի մեծացնել ընկերության պրեմիում ապրանքանիշերի՝ Denza-ի, Fangchengbao-ի և Yangwang-ի վաճառքները և շահութաբերությունը: Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ առաջին կիսամյակում վերոնշյալ երեք ապրանքանիշերը կազմել են ընդհանուր վաճառքի ընդամենը 5%-ը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 27-ի դրությամբ կազմել է 29 ԱՄՆ դոլար:
Cava միջերկրական ռեստորանային ցանցը բարձրացրել է իր տարեկան կանխատեսումները, քանի որ ռեստորանները հայտնել են իրենց մեծ ծանրաբեռնվածության մասին, մինչդեռ ոլորտի այլ ընկերություններում այցելուները նվազել են՝ պայմանավորված սպառողների ծախսերի կրճատմամբ:
Ընկերության բաժնետոմսերն աճել են 9%-ով. բաժնետոմսերն այս տարի ավելի քան կրկնապատկել են իրենց արժեքը՝ Cava-ի շուկայական կապիտալը հասցնելով մոտ 11.6 միլիարդ դոլարի, իսկ հաշվետու ֆինանսական երկրորդ եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 19.7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 6.5 միլիոն դոլարի համեմատ: Cava Group Inc.-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 28-ի դրությամբ կազմել է 113 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից