2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Վարչապետի ասուլիսը՝ պետության նոր հայեցակարգերի և տնտեսական ձեռքբերումների մասին

Օգս 31, 2024 16:07
65

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում խորը փոփոխություններ պետության և պետականության ընկալման մեջ: Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները հիմնված են «հայրենիքը պետությունն է» և «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հասարակության մեջ ավելի լայն տարածում են գտնում։

Փաշինյանը նշեց, որ այս հայեցակարգերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ծառայում է իր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը՝ ներառելով անվտանգությունը, ազատությունը և արդարությունը որպես բարեկեցության անբաժանելի մասեր։ Նա հավելեց, որ այդ նպատակներին հասնելու հիմնական միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն ու դրանց վրա հիմնված համընդհանուր աշխատանքն է։

Խոսելով տնտեսության մասին՝ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը կայուն աճ է գրանցել։

«2024 թվականի հուլիսի տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է շուրջ 178 հազարով՝ հասնելով 750 հազարի։ Միջին աշխատավարձը 181 հազար դրամից աճել է մինչև 307 հազար դրամ, ինչը վկայում է տնտեսության կայուն զարգացման և ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման մասին», — ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ կրթության, ուսուցման և որակավորման բարձր մակարդակը կարևոր նախապայման է բարձր արդյունավետության և զարգացման համար։