Հրազենից վիրավորված զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ
ԵՄ-ն Հունգարիային 200 միլիոն եվրո կտուգանի՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման ընթացակարգերը խախտելու համար
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Օտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի
ՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
«Թել-Սել» ընկերությունն ազդարարեց բաժնետոմսերի թողարկման մասին․ դիտեք՝ ABnews.am կայքում
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
Նորվեգիան դարձավ առաջին երկիրը, որտեղ էլեկտրամոբիլների թիվը գերազանցեց բենզինային մեքենաների թվին
Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ պաշտպանում է այն․ Պեսկով
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառում է ակումբը
Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. Արմեն Գրիգորյան
Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր
Meta-ն Instagram-ում կսահմանի նոր կանոններ՝ դեռահասների անվտանգությունը ապահովելու համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 23 մարդ
Amazon-ը 2025 թվականից 5-օրյա աշխատանքային շաբաթ կպահանջի

Սուրճ, զարդեր և Samsung-ի նոր ծալվող ֆլագմանները. Galaxy AI-ի ցուցադրություն, բացառիկ զարդեր Pregomesh-ից և սուրճի համտես Lumen Coffee-ից

Օգս 23, 2024 20:42
71
ADS

Երևանում Samsung-ը՝ Lumen Coffee սրճարանի և հայկական զարդի ապրանքանիշ՝ Pregomesh-ի հետ համատեղ ներկայացրել է նոր ծալվող ֆլագմանական սմարթֆոններ Galaxy Z Fold6-ը և Flip6-ը՝ ներկառուցված Galaxy AI արհեստական բանականությամբ՝ աշխատանքի և ստեղծագործելու համար:

Օգոստոսի կեսերին, Samsung-ը՝ համագործակցելով հայկական հայտնի ապրանքանիշերի հետ, երկու մասնավոր միջոցառում կանցկացնի՝ նվիրված Galaxy Z Fold6 և Flip6 նոր ծալվող ֆլագմանների թողարկմանը։

«Lumen Coffee» սրճարանում հյուրերը կարող են համտեսել ըմպելիքներ հատուկ պատրաստված մենյույից։ Արտասովոր համով «Ginger Galaxy»-ն և «Anise Stars»-ը ստեղծվել են AI արհեստական բանականությամբ ոգեշնչված սրճարանի թիմի կողմից։ Ըմպելիքին հաճելի հավելում կլինեն աստղաձև թխվածքաբլիթները, որոնք խորհրդանշում են Samsung-ի արհեստական բանականությունը: Նաև խորհրդանշական է այն, որ ըմպելիքի նկարագրությունը ստեղծվել է Galaxy AI-ի միջոցով:

Հետաքրքիր է իմանալ, որ համագործակցության մասին տեղեկացնելու նպատակով, Samsung ընկերությունը շաբաթվա սկզբին սուրճ առաքեց գրասենյակներ և ապահովեց աշխատակիցների բարձր տրամադրությունը։

Lumen Coffee-ն եզակի սրճարան է Երևանում, որը գտնվում է 1936 թվականի պատմական շենքում, որտեղ նախկինում գրախանութ է եղել։ Հաստատությունը հիացնում է իր արևելյան ինտերիերով, որը ստեղծում է շքեղության և հարմարավետության մթնոլորտ:

Lumen Coffee-ի հետ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, Openhaus Community-ի տարածքում: Գործարար համայնքի ներկայացուցիչները՝ ներառյալ արվեստագետները, ճարտարապետները, բիզնեսմենները և բլոգերները, միացել են «AI-ը բիզնեսում» թեմայով բաց քննարկմանը և կկիսվեն AI-ն աշխատանքի մեջ կիրառելու իրենց փորձով: Քննարկմանը հաջորդել է Galaxy AI-ի գործառույթների ինտերակտիվ ցուցադրությունը Samsung-ի ներկայացուցչի կողմից, որի ընթացքում հյուրերը փորձարկել են  դրանք նոր ծալվող ֆլագմանների վրա:

Օգոստոսի երկրորդ նշանակալի իրադարձությունը Samsung-ի և Pregomesh-ի համագործակցությունն է: Օգոստոսի 8-ին հայկական զարդերի ապրանքանիշը ցուցադրեց աստղ-ականջօղեր, որոնք ոգեշնչված և նախագծված էին Galaxy AI-ի միջոցով: Զարդը հնարավոր կլինի նախապես պատվիրել մեկ շաբաթվա ընթացքում։

Օգոստոսի 16-ին Extra Virgin-ում, Samsung-ի փակ միջոցառման ժամանակ հյուրերը  ծանոթացել են ինչպես նոր տիեզերական զարդերի, այնպես էլ նորարարական ծալվող ֆլագմաններ՝ Galaxy Z Fold6-ի և Flip6-ի հետ: Երեկոյի անբաժանելի մասն է եղել Galaxy AI արհեստական բանականության գործառույթների ինտերակտիվ ցուցադրումը Samsung-ի փորձագետների կողմից։

Հենց շնորհանդեսի ժամանակ հյուրերը փորձարկել են նոր սմարթֆոնները և ոգեշնչվել արհեստական բանականության անսահման հնարավորություններից։ Իսկ երեկոյի մասին հաճելի հիշողություններ են դարձել հյուրերի դիմանկարները, որոնք ստեղծվել են Galaxy AI-ի միջոցով՝ իրական լուսանկարների հիման վրա: Միջոցառումից հետո ականջօղերը հասանելի  են  վաճառքի համար՝ Galaxy հավաքածուի շրջանակներում:

Pregomesh ապրանքանիշը հիմնադրվել է հայտնի երգչուհի Սիրուշոյի կողմից 2012 թվականին և հանդիսանում է հայկական զարդարվեստի խորհրդանիշ՝ շարունակելով ավանդույթները և ստեղծելով եզակի զարդեր՝ շեշտը դնելով որակի և ամրության վրա։ Բրենդը ոգեշնչված է պատմությունից, մշակութային մոտիվներից և համատեղում է դրանք ժամանակակից միտումների հետ: Բոլոր ապրանքները ձեռագործ են՝ նախագծվում, պատրաստվում և փաթեթավորվում են Հայաստանում։

Galaxy AI-ի նոր ֆունկցիաները բացառիկ կերպով ներկայացված են 2024 թվականի Samsung սմարթֆոններում: Արհեստական բանականությունը օգտատերերի համար հաղորդակցվելու, աշխատելու և ստեղծագործելու նորարարական հնարավորություններ է տալիս: Այսպիսով, միջոցառումների ժամանակ մասնակիցները ծանոթացել են AI-նկարչություն ֆունկցիային. լուսանկարի վրա օգտատիրոջ կողմից նկարած տարրերը տեխնոլոգիան վերածում է իրատեսական գրաֆիկական պատկերների։

Նրանք փորձարկել են ավտոմատ խոշորացում (autozoom) ֆունկցիան, որը տեսահոլովակ նկարահանելիս մարդուն շարժման ժամանակ պահում է ուշադրության կենտրոնում՝ օգտատերերին տալով բովանդակություն ստեղծելու ավելի շատ հնարավորություններ։ AI-դիմանկարը ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա է, որը թույլ է տալիս ակնթարթորեն դիմանկարը վերածել էսքիզի կամ նկարի՝ մի քանի ոճով և ընտրության տարբերակներով:

Samsung-ի փորձագետները խոսել են նաև «Թարգմանիչ» գործառույթի մասին, որը կարող է 16 լեզուներով հաղթահարել միջմշակութային հաղորդակցության խոչընդոտները ճանապարհորդությունների, բանակցությունների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Այս ամենը թույլ կտա ձեզ խորասուզվել նորարարական տեխնոլոգիաների աշխարհում և օգտվել բրենդների համագործակցության բացառիկ հնարավորություններից:

Մեկնաբանություն