«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանի օդի աղտոտվածության մասին օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում՝ օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, ինչպես նաև Արաբկիրում՝ օգոստոսի 11-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային արժեքներից բարձր է եղել Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին:
Ազոտի երկօքսիդի մակարդակը չնայած չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն դիտակայանների տվյալներով արձանագրվել է աճ՝ նախորդ օրերի համեմատությամբ:
Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի արդյունքում մթնոլորտում հնարավոր է արտանետվել վնասակար նյութեր, ինչպիսիք են դիօքսինները, պոլիքլորացված բիֆենիլները, պոլիարոմատիկ ածխաջրածինները և այլ աղտոտիչներ։
ejc.am
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.