Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ներդրումներ կատարելու հիմունքներ. Հիմնական ներդրումային ցուցանիշներ

Օգս 10, 2024 15:00
42
ADS

Մաս Առաջին

Ներկայումս ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաքրքրությամբ հետևում են արժեթղթերի շուկայի հետ կապված իրադարձություններին և փորձում են իրենց ուժերը շուկայում։ Ցավոք, համապատասխան գիտելիքների պակասը կարող է հանգեցնել արագ և մեծ կորուստների։

Յուրաքանչյուր ֆոնդային բորսա ունեցել է իր վերելքի և վայրէջքի շրջանները, որոնք կապված են ներդրողների հետաքրքրության մակարդակի ավելացման կամ նվազեցման հետ։ Եվրոպայում ֆոնդային բորսաների նկատմամբ վերջին մեծ հետաքրքրությունը սկսվել է 2020 թվականի մարտին (COVID-19 համավարակի բռնկումով պայմանավորված) բաժնետոմսերի զանգվածային վաճառքից հետո։

Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ շուկան գերագնահատել էր համավարակի ազդեցությունը ընկերությունների ցուցանիշների վրա, քանի որ, մեծ թվով ընկերություններ օգտվեցին ստեղծված փոփոխություններից, օրինակ՝ ընդլայնեցին իրենց գործունեության ոլորտները կամ ստեղծեցին գործունեության նոր ոլորտներ, ինչպիսիք են բժշկական սարքավորումների մատակարարումը կամ հեռահար աշխատանքի համար ծրագրերի և համակարգերի ստեղծումը և ապահովումը։

2020 և 2021 թվականներն անցել են աճի պայմաններում՝ ուղեկցվելով ցածր տոկոսադրույքներով և կառավարությունների կողմից տրվող աջակցության բազմաթիվ ծրագրերով, որոնք, ակնկալվում էր, որ պետք է օժանդակեին տնտեսություններին:

Նշվածը ներդրողների մոտ ստեղծել է հետևյալ թյուր կարծիքը. ֆոնդային բորսայում բարձր եկամտաբերություն ապահովելու համար հարկավոր չէ գիտելիքներ ունենալ շուկայի գործունեության և ներդրումների մասին: Ցավոք, դա հանգեցնում է ավելորդ ինքնավստահության, ավելորդ ռիսկի և, որպես արդյունք, մեծ կորստների։

Նախընտրելի է կորցնել հնարավորություն, քան գումար

Վերելքի շուկայում ավելի հեշտ է շահույթ ստանալ, սակայն երբեք ուշ չէ սկսել ներդրումներ կատարել, ինչպես նաև անհրաժեշտ չէ շտապել ներդրումներ կատարելիս։ Մենք չենք սկսում փոխել մեր տան էլեկտրական հոսանքի համակարգը՝ համապատասխան ֆորումներում խորհուրդներ կամ «Էլեկտրական հոսանքների համակարգերի մոնտաժում սկսնակների համար» գիրքը կարդալուց հետո։ Իրավիճակը նույնական է ֆոնդային բորսայի պարագայում։

Սոցիալական քննարկումների հարթակներում կարող ենք հանդիպել կարծիքների, որ լավագույն լուծումը սխալների միջոցով սովորելն է, և առաջարկվում է ձեռք բերել քիչ քանակության բաժնետոմսեր, նույնիսկ փոքր գումարով։ Սակայն, այս խորհուրդը հիանալի օրինակ է գումարը արագ կորցնելու համար, դրա փոխարեն, կարելի է ձեռք բերել գիտելիքները բարելավող գրքեր կամ դասընթացներ։

Արժեթղթերի շուկայի հետ հարաբերակցվելիս անհրաժեշտ է դրսևորել մեծ զգոնություն։ Յուրաքանչյուր վերելքի շուկայի ժամանակ հայտնվում են ինքնակոչ մասնագետներ, որոնք տարբեր սոցիալակն հարթակների միջոցով, օրինակ՝ բլոգերում, YouTube-ում կամ փակ ֆորումներում, տեղեկատվություն են տարածում, որ վերջիններս կարող են ցանկացած անձին սովորեցնել ներդրում կատարել, որ ներդրում կատարելը դժվար չէ և անիմաստ է սպասել ճիշտ պահի։

Ներդրումներ կատարելը հեշտ գործունեություն չէ

Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ գտել է ֆոնդային բորսայում հեշտ գումար վաստակելու միջոց և առաջարկում է որոշակի երաշխիքներ, նշանակում է, որ երաշխավորված է բացառապես վերջիններիս՝ դասընթացների վաճառքից ստացվող շահույթը։ Նույնիսկ կապիտալի շուկայի լեգենդար գուրուները են սխալվում։ Նման սխալները սովորաբար մեծ կորուստների են հանգեցնում…

Խելամիտ ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է սկզբում ծանոթանալ առնվազն շուկայի աշխատանքի հիմնական մեխանիզմների, տեղեկատվության աղբյուրների, բաժնետերերի իրավունքների ու պարտավորությունների, գրաֆիկների, տվյալների և առևտրի վերաբերյալ տեղեկատվության վերլուծության մեթոդների, ինչպես նաև հոգեբանական մոտեցումների հետ։

Հիմունքները ուսումնասիրելը չափազանց շատ ժամանակ չի խլի, մինչդեռ, դա թույլ կտա գնահատել՝ արդյո՞ք ներդրումներ կատարելը Ձեզ համար գործունեության հետաքրքիր ոլորտ է, թե ոչ, ինչպես նաև թույլ կտա խուսափել կեղծ «փորձագետների» թանկարժեք ծառայություններից օգտվելուց։ Նոր ներդրողների կողմից ամենատարածված սխալներից է ներդրումային գործունեությունը հեշտացված գործընթաց դիտարկելը, օրինակ՝ օգտագործել կապիտալի շուկայի ցուցանիշները առանց դրանք հասկանալու։

Որպես օրինակ դիտարկենք հայտնի Գին/Շահույթ (Price/Earnings) ցուցանիշը։

Գին/Շահույթ գործակիցը (այսուհետ նաև “P/E”) անկասկած, ամենատարածված չափանիշներից մեկն է, որն օգտագործվում է ներդրողների կողմից ամբողջ աշխարհում: Այս ցուցանիշը հաճախ օգտագործվում է համեմատական մեթոդով ընկերությունները գնահատելու համար: Չնայած սույն ցուցանիշը առաջին հայացքից պարզ կարող է թվալ, սակայն այն հեշտ չէ մեկնաբանել և հաճախ կարող է խնդրահարույց լինել։

P/E-ի հմայքը հասկանալու համար եկեք դիտարկենք դրա մանրամասները։

Եկեք սկսենք հարցից. որքա՞ն գումարով կցանկանա վաճառել սեփականատերը իր ընկերությունը, որը տարեկան միջինում 1 միլիոն ԱՄՆ դոլար շահույթ է ապահովում։ Եթե հղում կատարենք տեսությանը, ապա՝ տասնյակ անգամ ավելի թանկ քան տարեկան շահույթն է։

P/E գործակիցը արտացոլում է ընկերության ներկայիս բաժնետոմսի գինը՝ համեմատած մեկ բաժնետոմսի շահույթի (EPS) հետ, ուստի, P/E-ն ցույց է տալիս, թե ինչ ժամկետում (հաշվարկված տարիներով) ընկերությունը կարող է վերադարձնել իր կապիտալիզացիան ամբողջ ծավալով։

Այլ կերպ ասած, այս ցուցանիշը ցույց է տալիս, թե քանի տարի է անհրաժեշտ սպասել ներդրողին, իր կողմից բաժնետոմսերի գնման համար ներդրված միջոցները ամբողջությամբ վերադարձնելու համար՝ 100% դիվիդենտի վճարուման և շահույթի՝ ժամանակի ընթացքում անփոփոխ մնալու կանխավարկածով։

Ներկայացված տեսությունը արտացոլենք օրինակի միջոցով. Այսպիսով, տարեկան 15 միլիոն ԱՄՆ դոլար շահույթով և 15 P/E ցուցանիշով ներդրումը գնորդին կվերադարձվի 15 տարի անց։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ներդրողները պետք է փնտրեն այն ընկերությունները, որոնք ցուցակված են ամենացածր P/E գործակցով: 5 P/E գործակցով ցուցակված ընկերությունը պետք է շատ ավելի գրավիչ լինի, քան իր մրցակիցը, որը ցուցակված է 15 P/E գործակիցով։

Առաջին օրինակում, ընկերությունը 5 տարվա ընթացքում կստեղծի այնքան շահույթ, որքան ներդրում կատարելու պահին իր ընթացիկ կապիտալիզացիան էր՝ ենթադրելով, որ շահաբաժինները կվճարվեն զուտ եկամտի 100%-ի չափով, ուստի ներդրողը կկարողանա 5 տարի անց վերադարձնել ներդրված գումարը:

Երկրորդ դեպքում դա կտևի 3 անգամ ավելի երկար։ Արդյո՞ք նման պարզ մեկնաբանությունը արդարացված է։ Կամ գուցե սա՞ է այն ցանկալի մեկնաբանման եղանակը։ Ցավոք, պատասխանը դրական չէ։ Եթե նման մեկնաբանմամբ շարժվեինք, ապա հնարավոր կլիներ ստեղծել ավտոմատ համակարգ, որը յուրաքանչյուր ամիսը կամ եռամսյակը մեկ անգամ կընտրեր ամենացածր P/E գործակիցը ունեցող 10 ընկերություններին և թույլ կտար ներդրողին չանհանգստանալ կատարված ներդրումների մասին և չհետևել շուկայում տիրող իրավիճակին։

Ստորև ներկայացվում է մի քանի հիմնական սխալներ (ծուղակներ), որոնք ծագում են ցուցանիշի մեխանիկական ընթերցման հետևանքով.

  • Այն պարագայում, երբ ընկերությունը վերջին 12 ամիսների ընթացքում վնասներ է գրանցել, ապա P/E գործակիցը բացասական կլինի։ Արդյունքում սխալ է այն մոտեցումը՝ ցածր գործակիցը անշուշտ, խոսում է ընկերության հաջողության  և նրդրումը կարճ ժամանակում վերադաձնելու մասին։
  • Շահույթը (P/E գուրծակցի հաշվարկման ժամանակ հայտարարը) կարող է խեղաթյուրվել որոշակի ժամանակահատվածում հայտնի դարձած իրադարձությունների հետևանքով։  Այս հարցի կքննարկենք հետագա շարադրանքում, հաշվի առնելով դրա կարևորությունը։
  • Ներդրողները կարող են պարզապես չհավատալ հայտարարված շահույթի վերաբերյալ տվյալներին։ Նման անվստահության համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ: Նմանատիպ պատճառնեից են գործառնական դրամական միջոցների հոսքերով հավաստվող այդպիսի շահույթի բացակայությունը (փաստաթղթերում արտացոլված շահույթ) ինչպես նաև այն փաստը, որ ընկերությունը, չնայած գերազանց կատարողականի, շահաբաժին չի վճարում։ Կարող են կասկածի տեղիք տալ նաև այն իրավիճակները, երբ շահույթը հիմնականում գալիս է ակտիվների արժեքի բարձրացումից (օրինակ՝ չցուցակված ընկերությունների բաժնետոմսերից կամ անշարժ գույքի արժեքից), և հայտնի չէ՝ արդյոք դրանք երբևէ կվերածվեն իրական դրամական միավորի, թե՞ ոչ։
  • Ամենացածր, բայց դրական P/E գործակցով ընկերությունները հաճախ են գտնվում խնդրհարույց իրավիճակներում, օրինակ՝ մոտ են սնանկությանը կամ կառուվածքային փոփոխությունների գործընթացում են գտնվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ներդրողները սնանկության ռիսկ են տեսնում, ուստի բաժնետոմսերի գներն ավելի արագ են ընկնում, քան նման ընկերությունների շահույթի ցուցանիշները: Նման վարքագիծը ակնհայտորեն ազդում է P/E գործակցի նվազեցման վրա։
  • Հայտարարված շահույթի ցուցանիշները, այդ թվում P/E գործակիցը, վերաբերում են անցյալին։ Հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանը (թույլատրելի ժամանակաշրջանը կարող է լինել մինչև 2 կամ 3 ամիս եռամսյակի ավարտից հետո), դրանք կարող են այլևս չարտացոլել այն, ինչ տեղի կունենա ապագայում։ Ընդունված է համարել, որ ֆոնդային բորսայում գնահատվում և ձեռք է բերվում ֆինանսական գործիքներ հաշվի առնելով ապագա ցուցանիշների ակնկալիքները, ուստի ընթացիկ, ինչպես նաև անցյալ շահույթի մասին տվյալները չեն կարող տրամադրել պատշաճ տեղեկատվություն այն արդյունքների մասին, որոնց ընկերությունը կհասնի հաջորդ եռամսյակներում։ Որոշ վերլուծաբաններ և ներդրողներ փորձում են նվազագույնի հասցնել այս ռիսկը՝ հաշվարկելով P/E գործակիցը՝ ելնելով ակնկալվող եկամտաբերությունից:
  • Երբ շահաբաժիններ ստանալու իրավունքը հաստատվում է, գինը ավտոմատ կերպով ճշգրտվում է՝ ելնելով շահաբաժնի չափից: Եթե ​​շահաբաժնի եկամտաբերությունը բավականաչափ բարձր լինի, դա կհանգեցնի այս ցուցանիշի կտրուկ անկման։

Ի վերջո ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ շուկայական գինը միշտ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության արդյունք է: Ինչը նշանակում է, որ բոլոր հաշվարկներն ու տեսությունները կարող են լիովին անօգուտ լինել, եթե շուկայի այս «կախարդական» ձեռքը այլ որոշում կայացնի…

Նախկինում նշվել են միայն մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել գնահատուման վրա, այնուամենայնիվ ներդրողները պետք է ամեն օր պատասխանեն հետևյալ հարցին՝ գնե՞լ, թե վաճառե՞լ։

Գինը կարող է նաև ցածր լինել, հաշվի առնելով, այն իրավիճակները, երբ բաժնետոմսերը վաճառվում են խոշոր բաժնետերերի կողմից, օրինակ՝ ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդերի կողմից, որոնք վաճառում են բաժնետոմսերը՝ ներդրողների կամ պետության առջև իրենց դրամական պարտավորությունները մարելու նպատակով։

Բաժնետոմսերը վաճառողներ կարող են հանդիսանալ նաև ընկերության հիմնադիրները և ղեկավար անձնակազմի անդամները։ Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը ունի որոշում կայացնելու իրավունք և կարող է ընկերության զարգացման ինչ-որ փուլում ցանկանալ վաճառել ունեցած բաժնետոմսերի մի մասը՝ անձնական նպատակներով, կամ, գուցե, ընկերության հեռանկարների այնքան խոստումնալից չլինելու մասին տեղեկությունների տիրապետման պատճառով, որպիսի պարագայում ներդրողները հնարավորություն են ստանում ազատվել բաժնետոմսերից ավելի գրավիչ գնով, մինչև նման տեղեկատվությունների հաստատումը։

Չնայած, օրենքը պարտադրում է ընկերություններին տեղեկացնել ներդրողներին բոլոր այն կարևոր իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդել վերջիններիս կողմից ընկերությունում մասնակցության պահպանման գնահատման վրա։

Ամփոփում

Այժմ, երբ ներկայացվել և քննարկվել են այն  ծուղակները, որոնց ներդրողները կարող են հանդիպել P/E ցուցանիշի օգտագործման ընթացքում, ժամանակն է մի քանի խորհուրդների համար:

Հարկ ենք համարում նեշել, որ ստորև ներկայացված կետերը չեն երաշխավորում ներդրողի հաջողությունը: Այնուամենայնիվ, կարծում ենք, դրանք արժանի են ուշադրության, քանի որ հնարավորություն կտան պորտֆելից բացառել առնվազն այն ընկերությունները, որոնք առաջին հայացքից գրավիչ են թվում, բայց իրականում բնավ այդպիսին չեն:

Ներքոնշյալ խորհուրդները կարող են արժեքավոր լինել, քանի որ ոչ ձեռնտու գործարքների վերացումը կարող է բարձրացնել ներդրումներ կատարելու արդյունավետությունը, ինչը, եթե շահույթի և ռիսկի հարաբերակցությունը կայուն է, պետք է հանգեցնի ներդրումների ավելի լավ արդյունքների։

Այսպիսով՝

  • Եթե ցանկանում եք ներդրումներ կատարել ֆոնդային բորսայում՝ հիմնվելով P/E գործակցի վրա, պատրաստվեք երկարատև հետազոտությունների և վերլուծությունների: Արագ արդյունքների ձգտումը սովորաբար չի երաշխավորվում հաջողությամբ։
  • Համոզվեք, որ տրամադրվող տեղեկատվությունը պատշաճ և որակով է։ Անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք շահույթի ցուցանիշները չեն խեղաթյուրվել նորությունների հետևանքով (դրական կամ բացասական):
  • Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ P/E գործակիցը հիմնված է ներդրում կատարելուն նախորդող ժամանակաշրջանում ձևավորված շահույթի արդյունքների հիման վրա: Անհրաժեշտ է նաև գնահատել, թե արդյոք ընթացիկ շահույթի ներկայիս արժեքը կարող է օգտագործվել ապագան կանխատեսելու համար, քանի որ ապագա եկամուտների դինամիկան կարող է էապես տարբերվել անցյալի դինամիկայից:
  • Անհրաժեշտ է գնահատել, մոտ ապագայում բաժնետոմսերի խոշոր ծավալով թողարկման հնարավորության ազդեցությունը ընկերության կապիտալիզացիայի վրա, քանի որ խոշոր թողարկման արդյունքում կարող է փոփոխվել ընկերության բաժնետոմսերի արժեք, որը կհանգեցնի P/E գործակցի փոփոխության:
  • Զգուշացեք այն ընկերություններից, որոնք արագորեն մեծացնում են իրենց վաճառքների ծավալները՝ ավելացնելով ծախսերը: Նման ընկերությունները գանհատելիս ապագա կանխատեսումները հաճախ խիստ անորոշ են: Ընկերության զարգացման ընթացքի դանդաղեցումը կարող է հանգեցնել բաժնետոմսերի գների ավելիուժգին արձագանքի։
  • Ընկերությունը, որը շատ լավ արդյունքներ է գրանցել, կարող է չունենալ համապատասխան աճ: Գրանցված արդյունքները կարող են արդեն արտացոլված լինել ընթացիկ գնի: Կարևոր է քննադատորեն մոտենալ այն հացին, թե արդյոք ընկերությունն ի վիճակի է բարելավել արդյունքները հետագա եռամսյակներում։
  • Վերլուծության ընթացքում միշտ ստուգեք P/E գործակիցը ոչ միայն մրցակիցների և ոլորտի համար, այլև այն ոլորտներում, որտեղ Ընկերությունը գործունեություն է ծավալել վերջին մի քանի տարիների ընթացքում: Նման տեղեկություններին ծանոթանալը հնարավորություն կտա հասկանալ ընկերության բաժնետոմսի իրական գինը:
  • Հիշեք բաժնետոմսի գնահատման ընթացքում հնարավոր սխալների մասին: Եթե արժեթղթերի շուկան իր հասունացման գագաթնակետում է, ապա P/E գործակիցը սովորաբար բարձր է: Նման իրավիճակներում ընկերության արժեքի գնահատումը կապել ֆոնդային բորսայում շրջանառվող բաժնետոմսերի գների հետ կարող է ռիսկային լինել: Ֆոնդային բորսայում արժեթղթերի գների անկման հետ միասին P/E գործակիցը նույնպես կարող է ընկնել՝ ներդրողների շրջանում հանգեցնելով կորուստների:
  • Յուրաքանչյուր դեպքում, երբ ցուցանիշի արժեքը կասկածելիորեն ցածր կամ բարձր է, օրինակ՝ համեմատած ոլորտում իր մրցակիցների հետ, կարևոր է հասկանալ նման շեղման պատճառը:
  • Առաջարկվում է հաշվի առնել հետևյալը ներդրումային ռազմավարության շրջանակներուն՝
    • Փնտրեք ընկերություններ ցածր կանխատեսվող P/E գործակցով համեմատած այդպիսի ընկերության իրական հեռանկարների հետ: Եթե գնահատում եք, որ ընկերությունը իր ընթացիկ վիճակում 1 տարվա ընթացքում կունենա 5 P/E գործակից, ոլորտում՝ միջին գործակիցը կլինի 10, իսկ ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների մեջ կունենա մոտ 12 գործակից, ապա այս ռազմավորությունը կարող է հետաքրքիր ներդրումային հնարավորություն լինել ներդրողի համար:
  • Այնուամենայնիվ, հիշեք բորսայի հիմնական կանոնները․
    • Նախ, եթե բաժնետոմսերի գինը ցածր է, պետք է հաշվի առնել, որ դրանց գինը կարող է էլ ավելի նվազել, իսկ բարձր գին ունեցող բաժնետոմսերի գինը կարող է շարունակել բարձրանալ:
    • Երկրորդ, շուկաները կարող են բավականաչափ զարգացած չլինել։

***

Այս հոդվածի նպատակը P/E-ի ցուցանիշի վրա ազդող բոլոր ցուցանիշների հայտնաբերումը չէ, ոչ էլ դրանց միջև փոխկապակցվածության որոնումը: Այս հոդվածը նպատակ ունի ցույց տալ, որ կախվածությունը ցուցանիշներից, ինչպիսիք են շահույթի ցածր հավանականությունը և կորուստների բարձր ռիսկը չի կարող հանգեցնել ներդրումային ռազմավորության հաջողության և բարձր արդյունքների:

Armenia Securities Exchange