Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին

Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում

Հլս 26, 2024 16:42
43

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։

Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը նշեց, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել։

«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։

Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։ Քաղաքացիները ստիպված չեն լինում գնալ կադաստրի սպասարկման կենտրոններ, հերթ կանգնել, ժամանակ կորցնել, այլ մեկ հպումով համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ գործընթացը կարող են կազմակերպել։ Մյուս կողմից Կադաստրի կոմիտեն զգալիորեն կրճատում է թղթի շրջանառությունը։

«2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դրանք վերածեք էջերի քանակի, ապա կպատկերացնենք, թե ինչ ահռելի ծավալի մասին է խոսքը։ Հիմա, երբ գործընթացն էլեկտրոնային տարբերակով կազմակերպվի, արդյունավետությունն ակնհայտ կլինի։ Մանավանդ, որ Կադաստրի կոմիտեն վաղուց իր մյուս ծառայությունները էլեկտրոնային տարբերակով է իրականացնում։ Այս նոր փոփոխությունը հերթական քայլն է»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նաև նկատեց, որ այդ բարեփոխումը կբացառի փաստաթղթերի կեղծումը և էլ ավելի կբարձրացնի պետության կողմից քաղաքացիների հանդեպ օրենքով ստանձնած պարտավորության արդյունավետ իրականացումը, այն է՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը։

Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։