Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հլս 25, 2024 12:41
27
ADS

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ 

2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, սակայն արդեն 2024թ. մայիս ամսից տեսանելի են իրավիճակի կտրուկ վատթարացման նշաններ (գրեթե կրկնակի նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, կտրուկ դանդաղել է արդյունաբերության աճը, ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը, վատթարացել է ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի սալդոն, զգալիորեն նվազել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված առևտրային և ոչ առևտրային բնույթի զուտ դրամական փոխանցումները, վատթարացել է բյուջեի հաշվեկշիռը և այլն)։

Այս բացասական միտումների շարունակման պարագայում ծրագրի իրատեսականության վերաբերյալ մտահոգությունները կխորանան։ Ի դեպ, համաձայն ՄԺԾԾ-ի շրջանակներում իրականացված սցենարային վերլուծության արդյունքների՝ տնտեսական աճի ռիսկերի նյութականացման հոռետեսական սցենարով (որով մասնավորապես ենթադրվում է 2022-2023թթ. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձ) չի բացառվում, որ տնտեսական աճի տեմպերը կտրուկ դանդաղեն։

Ընդ որում, զարգացման այնպիսի սցենարը, որ միջնաժամկետում տնտեսական աճի տեմպը կազմելու է 3-5%, գրեթե նույնքան հավանական է, որքան հիմնական սցենարը, որի հիման վրա կազմվել է ՄԺԾԾ-ն, և համաձայն որի տնտեսական աճի տեմպը գտնվելու է 5-7% միջակայքում։

Եթե անգամ բացառվի բացասական միտումների հետագա խորացման վտանգը, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն արդեն իսկ առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

  • Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։

  • Պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ հավաքագրումներն էապես նվազել են, իսկ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրում դրանց՝ 2024թ. համար սպասվող մեծությունը՝ 2,496.9 մլրդ դրամ, 4.5%-ով կամ 116.7 մլրդ դրամով ցածր է 2024թ. պետական բյուջեով պլանավորված մեծությունից։

  • Հարկային եկամուտների կանխատեսումներում շարունակվում է «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի ագրեսիվ աճի սցենարը։ Մինչդեռ տարբեր երկրների ու ժամանակաշրջանների փորձը ցույց է տվել, որ նման տեմպերով շարունակական բարելավում սովորաբար հնարավոր չի լինում ապահովել: Ավելին, ներկայիս միտումների պահպանման պարագայում առավել հավանական է այդ ցուցանիշի նվազումը, չնայած 2024թ.-ին և հետագա տարիներին այդ ցուցանիշի բարելավմանը զգալի չափով «նպաստելու է» կատարված մեթոդաբանական փոփոխությունը, համաձայն որի պետական բյուջեի եկամուտներում 2024-ից ներառվում են նաև հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի գումարները։

  • Կառավարության պարտքը կտրուկ աճելու է։ Ծրագրով նախատեսվում է, որ 2027թ. վերջում կառավարության պարտքը կկազմի 7.4 տրիլիոն դրամ կամ 2024թ. վերջի համար սպասվող մեծությունից՝ շուրջ 5.2 տրիլիոն դրամից 43.5%-ով ավելի։ Իսկ ՀՆԱ-ում կառավարության պարտքի կշիռը 2026 և 2027թթ.-ին կկազմի 55%՝ 2024թ. համեմատ ավելանալով 4.5 տոկոսային կետով։

  • 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով մի շարք միջոցառումներ ներկայացվել են առանց հստակ չափելի արդյունքային ցուցանիշների: Ծրագրում բազմաթիվ են «հռչակագրային» բնույթի մտքերը («կբարելավվի», «կապահովվի», «կներդրվի», «կմշակվի», «կշարունակվի», «կընդլայնվի» ոճի), սակայն, դրանց զգալի մասի հետ կապված որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Օրինակ՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով արդյունքային ցուցանիշ նշված է միայն նախադպրոցական հաստատությունների մասով: Ընդ որում, չնայած կառավարության գործունեության ծրագրի ավարտին մնացել է 2 տարի, սակայն «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրով  անցած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են կառավարության ծրագրով նախատեսված ծավալի ընդամենը 1/4 մասով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ