2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Հայաստանյան բանկերի ֆինանսական ցուցանիշները 2024թ. երկրորդ եռամսյակում

Հլս 17, 2024 17:01
192

Հայաստանյան բանկերը 2024թ. երկրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 14.7%-ով, պարտավորությունները՝ 14.4%-ով, կապիտալը՝ 16.2%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2024թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. երկրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7%-ով՝ կազմելով 9 728.29 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 18.7% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 780.23 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 22.3% աճ եւ հասնելով 1 531.36 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ամիօ Բանկը՝ 866.12 մլրդ դրամ (3% աճ), Ակբա բանկը՝ 802.67 մլրդ դրամ (14.5% աճ) եւ Ինեկոբանկը՝ 655.74 մլրդ դրամ (22․9% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2024թ. երկրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.4%-ով՝ կազմելով 8 082.05 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2024թ. երկրորդ եռամսյակում աճել են 15.5%-ով՝ կազմելով 1 539.85 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 307.75 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 21.6% աճ: Վերջիններիս հաջորդում են Ամիօ Բանկը՝ 707.75 մլրդ դրամ (4.5% աճ), Ակբա բանկը՝ 661.92 մլրդ դրամ (13․4% աճ) եւ Ինեկոբանկը՝ 565.43 մլրդ դրամ (23.7% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 16.2%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 646.24 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 240.39 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  44.3%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 223.61 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 26․6%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ Բանկը՝ 158.37 մլրդ դրամ (3.2% անկում), Ակբա բանկը՝ 140.75 մլրդ դրամ (20% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 90.31 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 18.1% աճով:

Նշենք, որ 2024թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.9%-ը, պարտավորությունների 59.2%-ը եւ կապիտալի 51.8%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

 

banks.am