2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ

Ադրբեջանի թիրախում ԶՊՄԿ-ն է

Հլս 5, 2024 17:50
112

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սաստկացրել է Հայաստանի տնտեսության հիմնասյուների դեմ «տեղեկատվական ահաբեկչությունը», միջազգային կառույցներին փորձում է համոզել, թե Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են շրջակա միջավայրը և հատկապես` գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելով թիրախավորում է ՀՀ հանքարդյունաբերությունը։ Ադրբեջանի թիրախում գտնվող ձեռնարկությունների թվում առաջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը թիվ մեկ հարկատուն է և Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։

Ըստ փորձագետների, նման մեղադրանքներ հասցեագրելու համար Բաքուն օգտագործում է նաև որոշ հայ բնապահպանների՝ նախկինում արած զեկույցները՝ տպավորություններն ավելի խտացնելու համար։

Հարևան պետությունում, իհարկե, բնապահպաններ չկան։ Արցախի շրջափակումը սկսած խումբն էլ, որ բնապահպանական հարցեր էր իբր առաջ քաշում, բնապահպաններ չէին, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվողներ։ Բռնապետական այդ երկրում բնապահպանություն, որպես այդպիսին, չի կարող լինել։

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել, անդրադարձել կոմբինատի դեմ արշավին, նշել, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ «Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի»,- նշել էր նա։

Ջհանյանը կարծում է, թե հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ հայաստանյան մեդիան ահռելի աշխատանք ունի՝ ցույց տալու կատարված իրական աշխատանքները, այլ ոչ կամա թե ակամա հանքարդյունաբերության դեմ գեներացվող կեղծ զեկույցները։