2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Johnson’s Baby-ն կդադարեցնի մանկական տալկի արտադրությունը. այն կփոխարինվի եգիտացորենի օսլայով

Օգս 18, 2022 13:25
209

Johnson & Johnson ընկերությունը 2023թ.ից կդադարեցնի Johnson’s Baby մանկական տալկի արտադրությունն ու վաճառքն ամբողջ աշխարհում. տալկը կփոխարինվի եգիպտացորենի օսլայով։ Հայտարարությունն արվել է ապրանքի վաճառքն ԱՄՆ-ում դադարեցնելուց ավելի քանի 2 տարի հետո։

«Մենք շարունակաբար գնահատում և օպտիմիզացնում ենք մեր պորտֆոլիոն, որպեսզի լավագույնս դիրքավորենք բիզնեսը երկարաժամկետ աճի համար: Այս անցումը կօգնի պարզեցնել մեր արտադրանքի առաջարկները, ապահովել կայուն նորարարություն և բավարարել մեր սպառողների, հաճախորդների կարիքները և զարգացող համաշխարհային միտումները»,-նշված է ընկերության պաշտոնական կայքում։

Այս որոշման պատճառն այն է, որ J&J ընկերության դեմ արդեն 4 տարի է՝ տասնյակ հազարավոր դատական հայց է ներկայացվել այն հիմնավորմամբ, որ իրենց մանկական տալկը՝ Johnson’s Baby-ն, ասբեստ է պարունակում, ինչը քաղցկեղածին է:

Վաճառքը դադարեցնելու որոշման մեջ J&J-ն դարձյալ նշում է, որ իրենց ընկերության տեսակետը մնում է անփոփոխ. իրենց արտադրանքն անվտանգ է.

«Մենք վստահում ենք ամբողջ աշխարհի բժշկական փորձագետների կողմից անցկացված տասնամյակների անկախ գիտական վերլուծությանը, որը հաստատում է, որ տալկով Johnson’s® մանկական փոշին անվտանգ է, չի պարունակում ասբեստ և չի առաջացնում քաղցկեղ»:»