MicroStrategy-ն գնել է 1.1 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.1%-ով
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4123 խախտում
Վերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատի
iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում
Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ
Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար
GIS համակարգում տեսանելի կդառնա նաև ինքնակամ շինությունների տեղադիրքը
2024 թվականի արտարժութային ավանդների և վարկերի դինամիկան Հայաստանում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Պարեկները սեպտեմբերի 17-ից կսկսեն ստուգել ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերը, առողջական վիճակը
Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան
Հայկական սոցցանցերում կրկին հայտնվել են կեղծ գովազդներ գումարի վերադարձի մասին. մանրամասները՝ ABnews.am կայքում
Կենտրոնական Բանկը ներկայացնում է նոր ֆինանսական ցուցանիշներ՝ շուկաների վիճակագրության բարելավման համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում
Մեկ շաբաթում գրանցվել է198 արտակարգ դեպք, 13 ինքնասպանության փորձ, 113 հրդեհ. զոհվել է 15 մարդ. Փրկարար ծառայություն
Bahamut-ը կտրամադրի 50 միլիոնին համարժեք FTN ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար
Արգենտինան ակնկալում է 2025-ին գնաճն իջեցնել մինչև 18.3%
Կապիտալի ներհոսքի և արտահոսքի փոփոխությունները Հայաստանի բանկային համակարգում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ

Հնս 26, 2024 16:38
122
ADS

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը տարածել է իր վստահորդի՝ «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:

«2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։

Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։

Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):

Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում  այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների:

Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություն