ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5%: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ ելույթ ունենալով «Արտահանում ԵԱՏՄ երկրներ» համաժողովում:
«ԵԱՏՄ-ում 2023-ի տնտեսական ցուցանիշները անշեղորեն աճում են, այսպիսով, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3.8%, ինչը գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի՝ այն կազմում է 3.2%: Մենք տեսնում ենք, որ այս դինամիկան շարունակվում է, և այս տարի՝ հունվարից մարտ, ԵԱՏՄ ՀՆԱ-ն աճել է 5.3%-ով»,- ասել է Վոլվաչը:
Այդ թվում, փոխնախարարի խոսքով, Հայաստանի տնտեսությունն աճել է ևս 14%-ով, Ղրղզստանում` 9%-ով, Բելառուսում` ավելի քան 4%-ով, Ղազախստանում` գրեթե 4%-ով, Ռուսաստանում՝ 5.4%-ով»,- նշել է Վոլվաչը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.