Համաշխարհային ինդեքսներ
Երկուշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդակներով՝ Dow Jones Industrial Average-ն նվազել է 0,30%-ով հասնելով 38571,03 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,14%-ով հասնելով 5283,40 կետի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները երեքշաբթի վաճառվում են նախկին արժեքով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 0,25%-ով հասնելով 38790 կետի, կորեական KOSPI-ն կորցնում է 0,74% հասնելով 2662,71 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվել է 0,16%-ով հասնելով 3073,81։
Մակրոէկոնոմիկա
1․ Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում սույն թվականի մայիսին գնաճը տարեկան կտրվածքով գերազանցել է 75%-ը։
2․ ԱՄՆ-ի արտադրական բիզնեսի ակտիվության ինդեքսը (PMI) 2024 թվականի մայիսի վերջին կազմել է 51,3 կետ (+2,6%)։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազել է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2347,90։ Երկուշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $77,7-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $73,5։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Nvidia-ն կիրակի հայտարարեց նոր արհեստական բանականության չիպերի մասին, նախքան վերջին մոդելը հաճախորդներին առաքելը։ Չիպի նոր մոդելը կոչվում է Rubin: Nvidia-ն ներկայացրել է իր Blackwell չիպերը մարտին։ Կիրակի ընկերության գործադիր տնօրեն Ջենսոն Հուանը հայտարարել է, որ Nvidia-ն պլանավորում է նոր արհեստական բանականության չիպեր արտադրել տարեկան ռիթմով։
2․Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) 2024 թվականին բարձրացրել է համաշխարհային ավիաընկերությունների ընդհանուր զուտ շահույթի կանխատեսումը $30,5 մլրդ։ Զուտ շահույթի մարժան, ըստ IATA-ի, կկազմի 3,1% կանխատեսվող 2,7%-ի փոխարեն։ Եկամուտները 2024 թվականին աճել են, ինչպես սպասվում է, կհասնեն պատմության մեջ ամենաբարձր մակարդակի՝ $996 մլրդ-ի, ինչը 9,7%-ով բարձր է 2023 թվականի կանխատեսվածից։