IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Հայաստանում ֆինանսական հատվածն աշխատավարձերի աճով առաջ է անցել ՏՏ ոլորտից

Մյս 14, 2024 15:59
57

ՏՏ ոլորտն ավանդաբար առաջատար է Հայաստանում միջին աշխատավարձերի մակարդակով։ Բայց 2022-ի մարտին ֆինանսական հատվածն առաջ է ընկել։ Ամենահավանական պատճառը պարգևավճարներն են, որոնք բանկերն աշխատակիցներին տվել են 2023-ի արդյունքների ամփոփումից հետո։

2024 թվականի մարտին Հայաստանում ֆինանսական հատվածը միջին աշխատավարձի մակարդակով մոտ 70%-ով առաջ է անցել ՏՏ ոլորտից։ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2024 թվականի մարտի տվյալներով՝ ֆինանսիստների միջին աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 798 հազար դրամ կամ 70 տոկոսով շատ, քան ծրագրավորողներինը (1 մլն 70 հազար)։

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են հենց ծրագրավորողները, ֆինանսական հատվածն այդ ցանկում հաջորդն է, ընդ որում՝ ոչ այդքան մեծ տարբերությամբ։ Բայց այս ամիսը սովորական չէր:

Ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, ամենահավանական պատճառը 2023 թվականի արդյունքներով բանկերի աշխատակիցների ստացած պարգևավճարներն են։ Այս ոլորտում պարգևավճարները հիմնականում տալիս են ոչ թե դեկտեմբերին, այլ հաջորդ տարվա մարտ-ապրիլին, երբ բանկն ամփոփում է տարվա աշխատանքի արդյունքները (աուդիտ է անցկացվում, ֆինանսական հաշվետվություն է կազմվում և այլն):

Առանց պարգևավճարների պատկերն այլ է. օրինակ՝ 2024-ի հունվարին (հաշվի առնելով, որ հունվարը պարգևավճարների ամիս չէ) ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 574 հազար դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 1 435 դոլար) կամ գրեթե կրկնակի քիչ, քան ՏՏ ոլորտում։Բայց մարտին, երբ սկսվել է վերջնական պարգևավճարների բաշխումը, բանկերը կարողացել են շռայլություն թույլ տալ։

2022 թվականին Հայաստանի բանկային համակարգը սովորականից մի քանի անգամ ավելի շատ շահույթ էր ստացել ՀՀ–ում գտնվող ռուսաստանցիների գործարքների սպասարկման հաշվին` բացարձակ թվերով՝ 263 մլրդ դրամ (2022-ի միջին փոխարժեքով՝ 600 մլն դոլարից մի փոքր շատ), մինչդեռ նախորդ մի քանի տարիներին այդ ցուցանիշը տատանվել է 60-80 մլրդ դրամի սահմանում։

Բայց այս տարի էլ, հակառակ բազմաթիվ կանխատեսումների, միտումը շարունակվել է, և բանկերի շահույթը գրեթե նույն մակարդակում է (230 մլրդ դրամ կամ 2023-ի միջին փոխարժեքով՝ մոտ 585 միլիոն դոլար): Ռուսաստանցիների գործարքների սպասարկման միջնորդավճարներն իսկապես նվազել են, բայց սպառողական վարկերը սկսել են աճել (հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկերով անշարժ գույք գնողները սկսում են նորոգել իրենց տները)։

Նշենք, որ Հայաստանի ֆինանսական հատվածում աշխատավարձերը փոքր-ինչ աճել են նաև ռուսաստանցի ռելոկանտների ներհոսքից հետո։ ՀՀ եկածների թվում զգալի թիվ են կազմում ծրագրավորողներն ու ֆինանսիստները, որոնք այստեղ են տեղափոխել իրենց գրասենյակները: Ռուսաստանի քաղաքացիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել նաև տեղական ներդրումային ընկերությունները, որոնց շրջանառությունն ու անձնակազմն աճել են այդ պատճառով:

Բացի այդ, աշխատավարձերն աճել են նաև Հայաստանի բանկային համակարգում` նոր մասնագետներ ներգրավելու համար։ Նրանց պահանջարկը հատկապես աճել է AML/CFT–ի (փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ստուգումներ) ուղղությամբ։

Հաշվի առնելով արևմտյան ֆինանսական համակարգի ալերգիան Ռուսաստանի քաղաքացիների հետ կապված բոլոր գործարքների հանդեպ` բանկերն ավելի շատ մասնագետների կարիք ունեն, որոնք պետք է ձեռքով ստուգեն այդ բոլոր գործարքները (հակառակ դեպքում հայաստանյան բանկերին սպառնում է արտասահմանյան բանկերում թղթակցային հաշիվների փակում, իսկ հետո` նաև երկրորդային պատժամիջոցներ)։