Ինչպես գտնել լավ աշխատանք առանց մեծ փորձի․ գործատուների համար կարևոր գործոնները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատանքից մեծ եկամուտ՝ առանց ղեկավար դառնալու. կարիերայի թաքնված ուղիները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների վաճառքի գլոբալ պատկերը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են բաշխվել բանկային վարկերը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում 2024-ի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի արտաքին առևտրային հավելուրդը հունվարին նվազել է մինչև 4.5 մլրդ դոլար
Ինչու են փորձագետները նախազգուշացնում AI-ի չափից շատ օգտագործման ռիսկերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
Firdus Prime Residence բնակելի համալիրը նշեց «Տանիքի տոնը»․ դիտեք ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
Շրի Լանկայում 22 մլն բնակչություն կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Հարկային նոր արտոնություն. ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը հունվարին աճել է 18%-ով
2024-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանյան 70,088 կազմակերպությունում գրանցված է 786,970 աշխատակից
Ռուսական շուկան ակտիվանում է․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
2024 թվականին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 մլրդ դրամի ներդրում
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում

Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությանն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ

Հնս 26, 2023 19:33
32
ADS

«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ» անվանմամբ։

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Մրցույթն անցկացվում է հետևյալ  անվանակարգերում․

1․Գյուղական տուրիզմ (հյուրատների կառուցում կամ վերակառուցում, թեմատիկ տուրերի իրականացում)

2․Օրգանական գյուղատնտեսության աջակցություն (օրգանական սերտիֆիկացում, վայրի հավաք, մեղվապահություն)

3․Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (կաթիլային ոռոգման, անձրևաջրերի օգտագործման համակարգերի ներդրում)

4․Տեղական արտադրանքի աջակցություն (ներառյալ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, սնունդ)

5․Արոտավայրերի արդյունավետ կառավարում (ենթակառուցվածքների բարելավում)

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկակակն անձինք (ներառյալ ԱՁ), ֆիզիկական անձանց խմբերը, կոոպերատիվները և այլ իրավաբանական անձինք Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերից՝

Աղիտու Հացավան Սառնակունք
Ախլաթյան Իշխանասար Սպանդարյան
Աղվանի Խոտ Սվարանց
Աշոտավան Լոր Թասիկ
Բալակ Լծեն Տանձավեր
Բնունիս Մուցք Տաթև
Դաստակերտ Նժդեհ Տոլորս
Դարբաս Նորավան Տորունիք
Գետաթաղ Շաղատ Ծղուկ
Գորայք Շամբ Ույծ
Հալիձոր Շենաթաղ Վաղատին
Հարժիս Սալվարդ Որոտնավան

Դրամաշնորհի չափը կարող է լինել 800․000-2․000․000 դրամ։

Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը  ընդունվում է միայն հայատառ։

Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով։

Հայտերի գնահատման ընթացքում առավելություն է տրվում ծրագրի շրջանակներում ստեղծվող կոոպերատիվներին։ Եթե ցանկանում եք ծրագրի աջակցությամբ հիմնել կոոպերատիվ, կարող եք զանգահաել (+374) 44 599949 հեռախոսահամարով։

Դիմում-հայտը լրացնելու առաջ խնդրում ենք ծանոթանալ կանոնակարգի հետ։

Ներկայացվող բյուջեյի կանոններին և տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարով, կամ կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով։

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 թ․։

*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։

Լրացնել հայտը