IDBank-ը նոր մասնաճյուղ է բացել Կապանում. դիտեք ABNews.am կայքում
Որքան գումար է կուտակվել Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես գտնել լավ վարձատրվող աշխատանք Հայաստանում՝ ըստ պաշտոնական թվերի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիայում ավտոմեքենաների վաճառքն ապրիլին աճել է 5%-ով
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Խոշոր նվերներ՝ Ani Product-ի Jucinad ապրանքանիշից իր հավատարիմ սպառողիներին. դիտեք ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի
Qatar Airways-ը Boeing-ի հետ կնքել է 96 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր
2025թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.02 տրլն դրամ (+16.3%)
Շվեյցարիայում 10,03 կարատանոց կապույտ ադամանդը վաճառվել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով

Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է

Մյս 9, 2024 13:24
86

Հայաստանում գործող 18 բանկերը միասին 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 13.2 մլրդ դրամով կամ շուրջ 19%-ով։  Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։

Զուտ շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է։ Այս տարվա առաջին եռամսյակում բանկը մոտ 25.4 մլրդ դրամի զուտ շահույթ է ստացել, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ մոտ 52%-ով աճել է։  Ամենամեծ շահույթ ապահոված եռյակում են «Ամերիաբանկ»-ը` 12.7 մլրդ դրամով և «Ինեկոբանկ»-ը՝ 7.5 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ, բոլոր 18 բանկերն առաջին եռամսյակը փակել են շահույթով։ 7-ի դեպքում, սակայն, շահույթի չափը նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։  Ամենամեծ շահույթ գրանցած բանկերի առաջին հնգյակում են «Ակբա բանկ»-ն ու «Կոնվերս բանկ»-ը։ Ամենացածր շահույթը «Բիբլոս բանկ Արմենիա»-ն է գրանցել։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանում գործող 18 բանկերը միասին 230 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ 2022 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթը նվազել է 9.2%-ով։ Վերջին երկու տարիներին գրանցվող շահույթի ցուցանիշներն աննախադեպ են Հայաստանի բանկերի համար։ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը:

Բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններն ու արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները էական հոսքեր ապահովեցին բանկերի համար։ Արդյունքում բանկերի շահույթը նշված տարում եռապատկվեց։ 2022 թվականից հետո ևս  շահույթի առյուծի բաժինը ապահովվում է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։