ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը:
«Մասսայական ուսուցում» բաղադրիչ
Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:
Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։
Դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 25-ը, ժամը 16:00-ն է:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/mass-training-grant-program
«Կարողությունների զարգացում» բաղադրիչ
Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրում ու վերապատրաստում:
Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 մլն (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 13-ը, ժամը 16:00-ն է:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/capacity-building-grant