2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Հայաստանի տնտեսության արագացման շարժիչ ուժը 2024թ․–ի սկզբին․ ԵԱԶԲ

Ապր 12, 2024 16:54
78

Այս տարեսկզբին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերության ոլորտն էր։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական տեսության հերթական համարում։ 

«2024 թվականի սկզբին Հայաստանի տնտեսության աճի տեմպերն արագացան։ Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 13.6%-ով։ Հիմնական շարժիչ ուժը եղել է արդյունաբերության ոլորտը (+28,9% հունվար–փետրվարին), մեր հաշվարկներով ապահովելով մոտ 5,5 տոկոսային կետի ներդրում տնտեսական ակտիվության ցուցանիշում»,- ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է, որ արդյունաբերության, առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների ներդրումը գործարար ակտիվության մեջ դրական է եղել՝ որոշ ոլորտներում աճը կենտրոնացմամբ։

«Արդյունաբերության և առևտրի աճը (+24,1% հունվար–փետրվարին) հիմնականում ապահովվել է թանկարժեք մետաղների վերամշակման և ոսկու արտադրանքի արտաքին առևտրի բազմակի աճով, իսկ ծառայությունների դինամիկան (+5,2% հունվար–փետրվարին) պայմանավորված է եղել ֆինանսական ակտիվության ծավալների աճով (+16,5%ն հունվար–փետրվարին)»,– պարզաբանում են ԵԱԶԲ վերլուծաբանները։

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ հանքարդյունաբերության արտադրանքն աճել է առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում (+3,9% փետրվարին):

Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, արդյունաբերական մյուս առանցքային ոլորտներում դինամիկան դանդաղել է 2022-2023 թվականների բարձր ցուցանիշներից հետո։

«Հունվար-փետրվարին ոսկերչական իրերի արտադրության աճը տարեկան կտրվածքով 11,8 անգամ փոխհատուցել է արդյունաբերության այլ ոլորտներում գրանցված անկումն ու դանդաղումը։ Շինարարության աճը (+10,8% հունվար–փետրվարին) կայուն է մնացել հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին (փետրվարի դրությամբ +25,6% տարեկան կտրվածքով)։ Բնակչության վարկավորման ընդհանուր դինամիկան (փետրվարին +21,5% տարեկան կտրվածքով) և սպառողական գների անկումը երկրում աջակցել են ներքին պահանջարկին»,- նշվում է հաշվետվության մեջ։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվարMakroobzor_osnovnye-ekonomicheskie-pokazateli-փետրվարին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 461,6 մլրդ դրամ՝ 2023 թվականի հունվար-փետրվարի համեմատ ավելանալով 28,9%-ով, շինարարության ոլորտը նույն ժամանակահատվածում աճել է 10,8%-ով՝ մինչև 41,6 մլրդ դրամ, ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 749,1 մլրդ դրամ՝ 24,3 տոկոս աճով, իսկ ծառայությունների ոլորտն աճել է 5,2 տոկոսով՝ մինչև 473,1 մլրդ դրամ։ ($1 — 391,46 դր.):

Ամբողջական ուսումնասիրությունը՝ այստեղ