Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստանից 335 մլն դոլար բաժնետիրական կապիտալի արտահոսքը պատճառները

Ապր 9, 2024 17:07
73

2023թ-ին արձանագրվել է բաժնետիրական կապիտալի զգալի արտահոսք Հայաստանից՝ կազմելով 335 միլիոն դոլարով։ Այն անուղղակիորեն բացասական է անդրադարձել նաև վերաներդրված կապիտալի վրա և վերաներդրված կապիտալն էլ նվազել է ավելի քան 200 միլիոն դոլարով։ Տնտեսական այս բացասական ցուցանիշների հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։

«2022 թվականին բավականին մեծ քանակությամբ ուղղակի արտասահմանյան ներդրումներ եկան Հայաստանի Հանրապետություն, որոնց ընդհանուր ծավալը կազմում էր գրեթե 1 մլրդ դոլար։ 2021 թվականի համեմատ ուղղակի ներդրումների ծավալը 3 անգամ աճել էր, ինչը ցույց էր տալիս, թե ինչքան մեծ քանակությամբ գումար էր մտել ՀՀ շուկա։ Նշեմ, որ նաև կառուցվածք էր փոխվել։ Եթե 2021 թվականին ուղղակի ներդրումների հիմնական մասը գալիս էր ԵՄ երկրներից, ապա 2022 թվականի վերջին արդեն առյուծի բաժինը ՌԴ-ից էր եկել։

2022 թվականի ընդհանուր ներդրումների 1/3-րդ մասը 327 մլն ԱՄՆ դոլարը բաժնետիրական կապիտալ էր, որը 2021 թվականի հետ համեմատած նույնպես աճել էր 3.5 անգամ։
Եթե նայենք 2023 թվականը, ապա այդ բաժնետիրական կապիտալը 327 մլն դոլարը, որ եկել էր Հայաստան, արդեն դուրս է եկել, այսինքը իր տեղը չի գտել մեր ներքին շուկայում, չի կարողացել հանգրվանել, ներդրումներ կատարել և արդեն դուրս է եկել։

Ամբողջական հոդվածը Panoaram.am կայքում