ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Նորույթ Հայաստանի հետազոտական ոլորտում․ «ԱՊՐԻ Արﬔնիա»

Հնս 14, 2022 19:49
404

Նորույթ Հայաստանի հետազոտական ոլորտում․ «ԱՊՐԻ Արﬔնիա»

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել է «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի մեկնարկը։ Այն փորձելու է տալ 3 տասնյակից ավելի բնագավառի խնդիրների լուծում և նպաստել Հայաստանի զարգացմանն ու տարածաշրջանի կայունությանը։ Ինստիտուտն աշխատելու է 5 հիմնական ուղղությամբ։

«ԱՊՐԻ Արմենիա»–ի հիմնադիր խորհրդի անդամ Լարա Սեդրակյանն ասում է, որ իրականացնելու են կոնֆերանսներ, ներգրավելու են արտասահմանյան փորձագետների, կատարելու են հետազոտություններ, արագ առաջընթացի համար դիատարկելու են այլ երկրների օրինակները և կազմակերպելու են հանրային միջոցառումներ։

18 ամիս տևած նախապատրաստական աշխատանքից ու վերլուծությունից հետո «ԱՊՐԻ Արմենիան» պատրաստվում է գործակցել մասնավոր ու պետական սեկտորի հետ, համախմբել Հայաստանի ու արտասահմանի փորձագետներին։ Առաջին քայլը «Անվտանգություն, կայունություն և բարեկեցություն» խորագրով եռօրյա համաժողովն է։ «Եռօրյա կոնֆերանսի վերջում հույս ունենք, որ կունենանք բավարար նյութ, որի շուրջ կարող ենք սկսել նոր ծրագրեր»,– ասում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։

«ԱՊՐԻ Արﬔնիա»–ն լինելու է ամբողջովին անկախ ինստիտուտ, որը կանդրադառնա անվտանգության, առողջապահության, էներգետիկ անկախության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների։                                «Սինոփսիս Հայաստան»–ի նախագահ Երվանդ Զորյանի խոսքով՝ խնդիրներին տալու են անկախ, նորարարական և համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն զարգացնել Հայաստանը։

Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրին հակիրճ ակնարկ ճգնաժամային վիճակում առաջնորդության վերաբերյալ՝ ընդգծելով դրանց պատրաստվելու և ապագայի մասին մտածելու կարևորությունը, որն էլ ձգտում է անել «ԱՊՐԻ Արմենիան»։