Նոր մրցանակ Evoca-ին՝ լավագույն ՓՄՁ բանկը Հայատանում 2025. մանրամասները՝ ABNews.am կայքում
OpenAI-ն 40 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորմամբ ընդլայնում է AI հետազոտությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2%-ով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել
Հայաստանում կիբեր գողության դեպքերն աճել են 25%-ով
2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում

Ֆինանսավորման ու գովազդի տեսակները հայկական մեդիայում. media.am

Ապր 8, 2024 16:53
125

Կարևորել ֆինանսական կայունությու՞նը, թե՞ պահպանել խմբագրական անկախությունը։ Հայաստանյան մեդիայի համար այս երկու երևույթները հավասարակշռելը բավականին բարդ խնդիր է։   

Այս եզրակացությանն են եկել «Ջեյնոմիքսը» և Զինք Նեթվորքը՝ ուսումնասիրելով և վերլուծելով Հայաստանյան մեդիա շուկան։ Մեդիայի բևեռացվածության, նրա նկատմամբ վստահության և ազդեցության խնդիրներին զուգահեռ՝ ուսումնասիրության թիրախում է եղել  նաև ֆինանսավորման աղբյուրների և եկամտի դիվերսիֆիկացիայի թեման։

Հետազոտության ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրների վրա հիմնված ուսումնասիրություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ հարցազրույցներ։  

Հայաստանում անկախ լրատվամիջոցները հիմնականում գործում են  արտաքին աջակցության շնորհիվ և դոնորները նրանց առաջին սատարողներն են։ Տարբեր նախագծերի և թեմատիկ բովանդակության համար  դոնորները տրամադրում են անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Սակայն երկարաժամկետ, ռազմավարական ինստիտուցիոնալ աջակցության ընդհանուր բացակայությունը խոցելի է դարձնում այս մեդիաներին։ 

Դոնոր կազմակերպությունների աջակցությունը հիմնականում լինում է նախագծային ֆինանսավորման տեսքով, ինչը խանգարում է երկարաժամկետ զարգացմանը, քանի որ պետք է կենտրոնանալ ծրագրի իրականացման և ոչ թե կազմակերպության զարգացման ռազմավարության վրա:  

Պետական ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներում կարող են խնդիրներ առաջանալ մեդիաների խմբագրական անկախության ոլորտում։ Պետությունը, ֆինանսական միջոցներ տրամադրելով, կարող է մեդիաներին կախվածության մեջ գցել կառավարության օրակարգից։   

Հետազոտության մեջ նշվում է, որ երբեմն օլիգարխներն ու գործարարներն են մասնակցում որոշ մեդիաների ֆինանսավորմանը, ինչն էլ հանգեցնում է մեդիաների քաղաքականացմանը: 

Այս ամենից բացի մեդիայի ֆինանսավորման հետ կապված մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ լսարանը չի ցանկանում վճարել բովանդակության համար։  

2023 թվականին Ինտերնյուս Նեթվորք-ի իրականացրած հետազոտության համաձայն՝  հարցվածների ընդամենը 1%-ն է տվյալ պահին ֆինանսապես աջակցել մեդիային և միայն 17%-ն է պատրաստակամություն հայտնել վճարել նորությունների համար։  

 

 

 

Հարցվածների 57%-ը, որն այդ պահին կամ վճարում էր լրատվամիջոցների համար, կամ պատրաստ էր եղել վճարել, որպես առավելագույն ներդրում նշել էր մոտ 2000 դրամը (մոտ 5 ԱՄՆ դոլար): 10,000 դրամ և ավելի պատրաստ էր եղել վճարել հարցվածների 3%-ը։  

Մեդիա մենեջերները «Ջեյնոմիքսի» և Զինք Նեթվորքի հետազոտող թիմի հետ զրույցում, վերլուծելով իրավիճակը, երկու հիմնական պատճառ են նշել։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ media.am կայքում