IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Որքանով է հնարավոր ՀՀ տնտեսության շրջադարձը դեպի արևմուտք. Fitch

Մրտ 8, 2024 16:59
78

նտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. գործակալությունը արձանագրել է, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով:  Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Արդեն 2024 թվականի հունվարի կտրվածքով ՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որը աճել է 93,3 տոկոսով հասնելով 861,4 միլիոն դոլարի:

ԵՄ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկանում անգամ երկրորդը չի: Այդ տեղում Արաբական Էմիրություններն են, որն առաջ է անցել ԵՄ-ից ու Չինաստանից` 338 մլն դոլար ցուցանիշով: Եթե դիտարկենք առավել մանրամասն, ապա կպարզվի, որ դեպի Էմիրություններ արտահանման կեսը ոսկին է։ Ստացվում է, որ Հայաստանը ոչ թե սկսել է առևտուր անել ԱՄԷ-ի հետ, այլ ուղղակի տարանցիկ երկիր է՝ Ռուսաստանից Էմիրություններ ոսկի տեղափոխելու համար։ Եվ այս տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ թե և ոչ այնքան դիվերսիֆիկացրել է առևտուրը, այլ ավելի է կախվել Ռուսաստանից, քանի որ դարձել է ռուսական ոսկու արտահանողը։

ԵՄ-ն  անգամ երրորդ տեղում չէ: Երրորդ տեղում Չինաստանն է` 200 մլն դոլար ցուցանիշով և 9,3% աճով:    Իսկ չորրորդ տեղում հայտնված Եվրոմիության հետ, որին անդամակցելու հայտ ենք ուզում նեկայացնել, առևտուրը կրճատվել է 28%-ով` հասնելով 140 մլն դոլարի: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար, համեմատության համար նշենք, որ 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 13,5 միլիոն դոլար: Անկում է ապրել նաև Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը: Եթե 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 51,7 միլիոն դոլար, ապա 2024 թվականի հունվարին այն կազմում է ընդամենը 29,5 միլիոն դոլար: Հունաստանի հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 1,9 միլիոն դոլար, 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմում էր 5,5 միլիոն դոլար: Լեհաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը ևս կրճատվել է շուրջ երկու անգամ՝ այս տարվա հունվարին այն կազմել է 5,2 միլիոն դոլար, 2023-ի հունվարին այդ թիվը կազմում էր 10,6 միլիոն դոլար:

ԱՄՆ հետ երկկողմ առևտրաշրջանառությունը թեև չի կրճատվել, սակայն, աճն էլ կարելի է ասել չնչին է՝ ընդամենը 3,9 տոկոս և կազմել է 51,4 միլիոն դոլար: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը նույնպես դրական տեղաշարժեր չի արձանագրել, հակառակը, եթե 2023-ի հունվարին այն կազմել է 9,5 միլիոն դոլար, ապա այս տարվա հունվարին նվազել է , հասնելով՝ 3.3 միլիոն դոլարի:

Ստացվում է, որ եթե արևմուտքը ցանկանում է  ՀՀ համար փոխարինել ՌԴ-ին, ապա պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը ավելի քան 6 անգամ, ինչը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար թե իրականանալի է: Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար միակ և առանցքային առևտրական գործընկերը՝ ՌԴ-ն է և ՀՀ տնտեսական աճի առյուծի բաժինը պայմանավորված է հենց ՌԴ հետ երկկողմ առևտրաշրջանառության աճով: Ինչ վերաբերվում է հավաքական արևմուտքին, ապա տեսնում ենք, որ ի հեճուկս գեղեցիկ խոստումների՝ արևմտյան երկրների հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է գրանցում, հետևաբար կարելի է փաստել, որ տնտեսության դիֆերսիֆիկացիան մնալու է թղթի վրա, դրա իրագործման համար չկա և ոչ մի անհրաժեշտ պայման…