Կարևորելով միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող ֆինանսական գործիքների հասանելիությունը սպառողների համար՝ Կենտրոնական բանկը նախաձեռնել է փոփոխություններ «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգում»։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության` մասնավորապես, կատարված փոփոխությունների արդյունքում բանկերը, ի լրումն ոսկով հաշիվների, կկարողանան բացել և վարել առարկայազուրկ մետաղական հաշիվներ նաև արծաթով, պլատինով և պալադիումով, ինչը կավելացնի հասարակությանը հասանելի այլընտրանքային խնայողական գործիքները։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.