ԱՄՆ-ում հունվար ամսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3.1%, ամսական կտրվածքով՝ 0.3%, ինչը պայմանավորված է անշարժ գույքի վարձակալության գների աճով։
Ճապոնիայում նախորդ տարվա վերջին երկու եռամսյակներում գրանցվել է տնտեսական անկում, ինչի արդյունքում Ճապոնիան՝ որպես աշխարհի 3-րդ խոշոր տնտեսություն, իր «տեղը զիջել է» Գերմանիային։
Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել դրամական շուկայից միջոցների՝ վերջին 8 շաբաթների ամենամեծ արտահոսքը (18.4 միլիարդ դոլար): Բաժնետոմսերում ներդրումների ծավալը կազմել է 16.1 միլիարդ դոլար, պարտատոմսերում ներդրումների ծավալը՝ 11.6 միլիարդ դոլար։
ՌԴ-ում հունվար ամսին տարեկան կտրվածքով գրանցվել է 7.4% գնաճ։ Ամսական կտրվածքով գնաճը կազմել է 0.86%:
ՌԴ կենտրոնական բանկը 2023թ.-ի հունիսից ի վեր առաջին անգամը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 16%:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.