Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ամերիաբանկը և Bank of Georgia Group PLC-ը հաստատել են գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը

Փտր 16, 2024 12:57
71

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաստատում է Bank of Georgia Group PLC-ի տարածած պարզաբանումը, որում նշվում է բանկում բաժնեմասնակցություն ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ «Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա»,–  հայտնել են «Ամերիաբանկից»։

«Bank of Georgia Group-ը տեղեկանում է մամուլում առկա նորություններին Հայաստանում առաջատար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ հավանական գործարքի մասին և հաստատում է, որ այս պահին ծավալվում են խորացված բանակցություններ Ամերիաբանկի և իր ներկայիս բաժնետերերի հետ դրանց հնարավոր ձեռքբերման շուրջ։

Այս գործարքը նախատեսվում է ֆինանսավորել Bank of Georgia Group-ի ավելցուկային կապիտալով` առանց Ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության:

Գործարքը, շարունակվելու դեպքում, կհամարվի 1-ին կարգի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA (Financial Conduct Authority) -ի ցուցակման կանոնների: Ընկերությունը հավելյալ կտեղեկացնի բաժնետերերին ձեռքբերման գործընթացի զարգացումների մասին: Այս պահին չկա հստակություն, որ գործարքը կստորագրվի կամ, եթե ստորագրվի, կկնքվի, թե ոչ» — տեղեկանում ենք Bank of Georgia Group-ի ավելի վաղ տարածված հաղորդագրությունում։

Նշենք նաև, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ունի 5 բաժնետերեր՝ “Իմաստ Գրուպ” (Սի — Ուայ) Լիմիթեդը (նախկին անվանումը ՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ՝ 48,82% բաժնեմասնակցություն, ՎԶԵԲ-ը ՝ 17,71%, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՝ 13,92%, ESPS Holding Limited-ը՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc.-ը՝ 7,5%:

Bank of Georgia Group PLC–ին Մեծ Բրիտանիայում գրանցված հոլդինգային ընկերություն է։