Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանի ֆոնդային բորսայի 2023 թվականի կարևոր ցուցանիշները և ձեռքբերումները

Փտր 9, 2024 18:52
40
ADS

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ամփոփել են 2023 թվականի բորսայական տվյալները։ Տարվա ընթացքում ցուցաբերվել է  ակտիվություն, ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ կորպորատիվ և պետական պարտատոմսերի շուկաներում։ Մասնավորապես ունեցել ենք բաժնետոմսերի կապիտալիզացիայի և պարտատոմսերի շուկայական ծավալի աճ, պայմանավորված նրանով, որ ներդրողների կողմից արժեթղթերի նկատմամբ վստահությունն աճել է։ Բացի դրանից, շուկան ակտիվացել է նաև նոր բաժնետոմսի ցուցակման հաշվին։ Նշենք նաև, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում յուրաքանչյուր տարի ցուցակվում է առնվազն մեկ բաժնետոմս, ինչը ցույց է տալիս շուկայի զարգացումը ու նոր հնարավորությունները։

Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոանդային բորսայում 2023 թվականի ընթացքում բաժնետոմսերով իրականցվել է ավելի քան 3,4 միլիարդ դրամ ծավալով առևտուր։ Բաժնետոմսերի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 21.18%-ով հասնելով ավելի քան 323 միլիարդ դրամ ծավալի։ Բաժնետոմսերով կնքվել է 1739 գործարք։

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը 2023-ին կազմել է ավելի քան 90 միլիարդ դրամ, իսկ շուկայական ծավալը ավելի քան 2 տրիլիոն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 59%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 549 գործարք:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 19%-ով և կազմել է ավելի քան 491 միլիարդ դրամ։  Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 45 միլիարդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 3,489 գործարք։

2023 թվականին ՌԵՊՈ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 27 միլիարդ դրամ և կնքվել է 389 ՌԵՊՈ գործարք։

Հայաստանի ֆոնդային բորսայում 2023 թվականի վերջին օրվա դրությամբ ցուցակված են եղել 12 թողարկողի 13 բաժնետոմս։ Բորսայում շրջանառվող պետական պարտատոմսերի քանակը կազմել է 35, իսկ կորպորատիվ պարտատոմսերի քանակը 111։

Տարվա ընթացքում տեղի է ունեցել պետական և կորպորատիվ պարտատոմսի 66 ցուցակում և բաժնետոմսի 1 ցուցակում:

Նշենք նաև, որ 2023 թվականին տևական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել են առաջին միջազգային պարտատոմսերը։ Հոկտեմբերից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում և տարվա վերջի դրությամբ գործարքների ծավալը կազմում էր ավելի քան 1 մլն դոլար։

2023 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայի համար նշանակալի իրադարձություն էր AMXTrader առևտրային համակարգի գործարկումը։ Համակարգը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին՝ բորսայի անդամներին, հովանավորվող հաճախորդներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում անմիջապես բորսայի հարթակներում։

2023 թվականին հաջողությամբ գործարկվել է նաև զամբյուղային ՌԵՊՈ հարթակը, որը թույլ է տալիս մասնակիցներին առանց նախնական դեպոնացման պայմանի, անընդհատ աճուրդի եղանակով, անանուն հայտերի հիման վրա կնքել մեկ օրական ՌԵՊՈ գործարքներ, որոնց կատարումը տեղի է ունենում առևտրային նստաշրջանի ավարտից հետո ավտոմատ կերպով՝ գործարքի կողմերի բորսայական հաշվին առկա միջոցներով։

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում 2023 թվականին ակտիվ արժեթղթերի հաշիվները կազմել են 36,444, իսկ դրանց անվանական արժեքը ավելի քան 3,4 տրլն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 17.4%-ով։  Ռեեստրի պայմանագիր կնքած թողարկողների քանակը կազմել է 3,273։

Տեղաբաշխվել են գրեթե 380 մլրդ դրամ ծավալով արժեթղթեր և իրականացվել է տեղաբաշխման 543 գործարք։ Կորպորատիվ գործողություններով կատարվել է 179 գործարք 126 մլրդ դրամ ծավալով։

Տարվա ընթացքում կատարվել է 9,598 արտաբորսայական փոխանցումներ ավելի քան 4 տրլն դրամ ծավալով։

Նշանակալի էր ներդրողների օտարերկրյա և տեղական ակտիվների աճը։ Հայաստանյան ներդրողների օտարերկյա արժեթղթերի անվանական արժեքը հասել է 12,2 մլրդ եվրոյի, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 245%-ով, իսկ տեղական ակտիվները կազմել են գրեթե 3,4 տրլն դրամ։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, հանդիսանալով պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարող և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառու, ամփոփել է կարևոր ցուցանիշներ։ 2023 թվականի վերջին օրվա դրությամբ կենսաթոշակային միջոցներով  հաշիվների քանակը կազմել է 808,210, իսկ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը՝ 799,162,766,323 դրամ։

Այս ամենի հետ մեկտեղ AMX խմբում ակտիվորեն շարունակվել են կրթական ծրագրերը։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի և քոլեջների բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 300 ուսանողներ են հյուրընկալվել AMX-ում` մասնակցելու Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի առաջատար մասնագետների կողմից իրականացվող սեմինարներին։

2023-ի ընթացքում բավականին ակտիվ էր մեր մասնագետների` ֆինանսական շուկայի վարկանիշային համաժողովներին որպես խոսնակներ և ոլորտի էքսպերտներ մասնակցությունը, ինչպիսիք են կենտրոնական դեպոզիտարիաների համաշխարհային ֆորումը՝ WFC 2023-ը, The Network Forum-ը, UK FinTech Week-ը և այլն։

Խոստումնալից 2024

Հպարտությամբ նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան 2023 թվականի ընթացքում հաջողությամբ իրագործել է իր առջև դրված նպատակները, ինչը ստիպում է է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ 2024 թվականի համար մշակված նախագծերի իրականացմանը։ 2024-ը AMX խմբի համար նորարարությունների, համարձակ բիզնես լուծումների և ակտիվ համագործակցությունների տարի է լինելու։ Մեկնարկելու են Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համատեղ մշակված ծրագրեր, է՛լ ավելի մեծ եռանդով շարունակվելու են մասնագետների վերապատրաստումները Վարշավայի ֆոնդային բորսայի տարբեր ստորաբաժանումներում, ներդրվելու են նոր ֆինանսական գործիքներ և այլն։

Այս ամենը կնպաստի միջազգային ներդրողների կողմից Հայաստանի հանդեպ  հետաքրքրության աճին և կդրդի նրանց Հայաստանը դիտարկել որպես ներդրումների համար հուսալի, երկարաժամկետ և կայուն երկիր։

Տեսանյութը դիտե՛ք այստեղ։