

Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է 68 մլն դոլար հատկացնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից ուկրաինական ցորենի գնման համար ՝ պարենային ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք աջակցում ենք ամենախոցելի խավերի պարենային անվտանգությանը և խրախուսում ենք բոլոր երկրներին հետևել օրինակին», – նշել է Բլինկենը:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կայքում, որի միջոցով կհատկացվի գումարը, այս գումարը պետք է բավարարի 150 հազար տոննա ուկրաինական ցորենի համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին 23000 տոննա ցորենով առաջին նավը դուրս է եկել ուկրաինական Յուժնի նավահանգստից, որը պատվիրվել էր ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից Եթովպիայում մարդասիրական աջակցության համար, որտեղ պատմական երաշտի հետևանքով միլիոնավոր մարդկանց սով է սպառնում:
Մեկնաբանություն