IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ

Փտր 8, 2024 15:27
56

ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարչական պատասխանատվություն՝ «նախազգուշացում», իսկ ապրանքները համարվել են միության ապրանքի կարգավիճակ ունեցող։

Նշված մոտեցումը համապատասխան ապրանքներ տեղափոխողների մոտ հանգեցրել է կարգապահության թուլացման և հնարավոր չարաշահումների տեղիք է տվել։ Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ, 307-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայտարարում է, որ ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կիրառվելու են հետևյալ մոտեցումները․

·       խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից և այլն) և դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձևակերպման որպես երրորդ երկրի ապրանք։ Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձևակերպվելու դեպքում՝ դրանք ենթակա կլինեն արգելապահման։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։