Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
Լարսում ավելի քան 3200 բեռնատար է կանգնած
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի 100 մլրդ.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստան-Վրաստան և Ադրբեջան երթուղիներով

Հլս 17, 2023 15:28
19
ADS

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միանալը։ Իրանի Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ալի Աքբար Մեհրաբիանն այս դիտարկումներն արել է իրանական ուսանողական լրատվական գործակալությանը (ԻՍՆԱ) տված հարցազրույցում՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, և մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա:

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ՝ առանց վճարելու:

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է», – եզրափակել է նա։

Մեկնաբանություն