Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

2023թ. հունվար – նոյեմբերին ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը նվազել է 6.59%-ով

Հնվ 24, 2024 13:26
52

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում գործող  վարկային կազմակերպությունները 2023թ. 11 ամիսներին տրամադրել են շուրջ 3.15 տրլն դրամի վարկեր։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 6.59%-ով կամ 222.37 մլրդ դրամով։

ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների կողմից 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տրամադրված վարկերից 912.9 մլրդ դրամը կամ 28.98%-ը բաժին է ընկնում արտարժույթով վարկերին, համապատասխանաբար, դրամով վարկերին բաժին է ընկնում 2,237 մլրդ դրամ կամ 71.02%։

Ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 3,009.9 մլրդ դրամ է, որից 773.7 մլրդ դրամն արտարժույթով և 2,236.2 մլրդ՝ ՀՀ դրամով։ Ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 140.05 մլրդ դրամ վարկ, որից 780 մլն՝ դրամով, իսկ 139.27 մլրդ՝ արտարժույթով։

Ռեզիդենտներին տրամադրված վարկերից 1,246 մլրդ դրամը հատկացվել է ձեռնարկություններին (դրամով՝ 695.4 մլրդ, արտարժույթով՝ 550.11 մլրդ)։ Ձեռնարկություններին տրամադրված վարկերից 1,245.5 մլրդ դրամը հատկացվել է մասնավոր կազմակերպություններին, իսկ 496 մլն դրամը՝ պետական։

Տնային տնտեսություններին տրամադրվել է 1,757.4 մլրդ դրամ ծավալով վարկ (դրամով՝ 1,536.6 մլրդն դրամ, արտարժույթով՝ 220.79 մլրդ դրամ)։ Շահույթ չհետապնդող կազմակերպություններին հատկացվել է 6.12 մլրդ դրամ, իսկ ֆինանսական կազմակերպություններին՝ 340 մլն դրամ վարկ։