Տնտեսության փլուզման նոր շղթա. Սիրիայի պատերազմը և դրա ազդեցությունը հարևան երկրներում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Evoca-ն՝ Miami-Dubai Chamber of Commerce-ի պլատինում հովանավոր․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 5.1%-ով
Նավթի գների բարձրացման պատճառները՝ Չինաստանի և Մերձավոր Արևելքի ֆոնին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի հունվար-հոկտեմբերին Վրաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը նվազել է 5%-ով
Ինչու է ռուսական ռուբլու անկումը հարվածում հայկական տնտեսությանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 221 դեպք. գրանցել է 32 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 46 մարդ
Ռուսաստանի բյուջեի նավթային և գազային եկամուտները 11 ամսվա ընթացքում աճել են 25,7%-ով
Երրորդ եռամսյակում վրացական բիզնեսի շրջանառությունն աճել է 14%-ով
ԵԱԶԲ-ն զգուշացնում է ցածր գնաճի մասին. ինչպե՞ս այն կազդի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում 2024-ի համար 1,8% գնաճ է կանխատեսում
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Apple-ը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Ինդոնեզիայի արտադրական օբյեկտներում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին Ռուսաստանում սպառողական վարկերի պորտֆելը կարող է աճել մինչև 18%
Բնակարանների գների սեպտեմբերյան վիճակագրությունը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թբիլիսիի 2025-ի բյուջեն կկազմի ավելի քան երկու միլիարդ լարի
2024-ին Ռուսաստանի հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը կարող է հասնել 12-15%-ի
Oura խելացի մատանիները ձմռանն ընդառաջ սովորել են վաղ փուլերում հայտնաբերել մրսածությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Evocabank-ը միացել է ArCa Pay-ին

Նյմ 12, 2024 12:10
19
ADS

EvocaTOUCH հավելվածով արդեն հնարավոր է ընդամենը մեկ ակնթարթում գումար փոխանցել այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրեց հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը։ ArCa Pay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։

Համակարգին արդեն միացել են Evocabank-ը, Ամերիաբանկը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվարկային հաշվին։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է: Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաև ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը և այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ArCa Pay-ի մեկնարկի կապակցությամբ»։

Armenian Card-ի Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց. «Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»։

Evocabank-ի հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։