2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով

Հնվ 13, 2024 15:32
48

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով տնտեսական համաժողովը, որը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանում։

Համաժողովը 2023թ․-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն է, որի նպատակն է համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

Միջոցառման կիզակետում․

Ամունդիի 2024 թվականի ներդրումային տեսլականը աշխարհի և Հայաստանի համար (14:45 – 15:15)

Միջոցառման մեկնարկին Ամունդիի և Ամունդի-Ակբայի լավագույն փորձագետները կներկայացնեն Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․ համար՝ փոխանցելով արժեքավոր կանխատեսումներ մակրոտնտեսական միտումների և ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ։

Մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում (15:15 – 15:25)

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը կներկայացնի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու սպասումները։

Արհեստական բանականությունն ու ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և  կառավարչական) սկզբունքները (16:20 – 16:35)

Ամունդի ներդրումային ինստիտուտի հատուկ բանախոսը կխոսի ԲՍԿ՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքների զարգացման գործում արհեստական բանականության դերի մասին:

Պանելային քննարկում՝ Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար մարտահրավերներ և հնարավորություններ (16:35 – 17:10)

Ոլորտի առաջատար փորձագետները պանելային քննարկման ընթացքում կբացահայտեն կայուն ֆինանսների հասնելու համար արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները և առկա մարտահրավերները։

Հարցազրույց՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա (18:05 – 19:30)

Եվ վերջապես միջոցառումը կամփոփվի բացառիկ հարցազրույցով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրի մասնակցությամբ։ Վերջինս կկիսվի աշխարհաքաղաքական զարգացումների և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր դատողություններով, իսկ դրանց տնտեսական հետևանքներին կանդրադառնա ՀՀ կենտրոնական բանկի նախագահը։ Հարցազրույցը կվարի Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։

Համաժողովի բանախոսներ․

  • Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն,
  • Մարտին Գալստյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ,
  • Ֆրեդերիկ Պասկալ, Ամունդիին պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար,
  • Հրայր Ասլանյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ,
  • Արմեն Նուրբեկյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,
  • Արամ Փախչանյան, անկախ փորձագետ, խորհրդատու, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր,
  • Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության դեպարտամենտի ղեկավար,
  • Գարեգին Գևորգյան, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն,
  • Արմեն Խրլոբէան, անկախ փորձագետ, գիտնական և ներդրող,
  • Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի գիտնական, աշխարհաքաղաքագետ, գրող, հրապարակախոս։

Առցանց հետևելու համար․ Մանրամասների և ուղիղ հեռարձակման համար․https://forum.amundi-acba.am. Զում վեբինարի հղում․ https://amundi.zoom.us/webinar/register/WN_Zx452oC_SFuzsOpQj3SdIQ?_x_zm_rtaid=YSFbYEPgQbm0JfOuQnMTrQ.1704798827222.7fdcc09cb9c4d5f513325a31c1029d72&_x_zm_rhtaid=418#/registration

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին.  Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 417 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։