2023-ի նոյեմբերի վերջին ռուսական ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը հասել է 362.4 միլիոն դոլարի։ Նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ն ներմուծել է 274.4 միլիոն դոլարի ռուսական արտադրանք, իսկ նոյեմբերին ցուցանիշն աճել է 88 միլիոն դոլարով,- գրում է b24.am-ը:
Նշված ժամանակահատվածում ամերիկյան արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալը դեպի Ռուսաստան հասել է 69 միլիոն դոլարի, մինչդեռ հոկտեմբերին շուրջ 34.8 միլիոն դոլար էր։
Միևնույն ժամանակ համեմատությամբ շատ ցածր են ամռան ցուցանիշները: Հունիսին ԱՄՆ-ն Ռուսաստան է արտահանել 30.9 միլիոն դոլարի ապրանք, հուլիսին՝ 35.6 միլիոն դոլարի, իսկ օգոստոսին՝ 32.1 միլիոն դոլարի։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.